Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը ամբիոնում խոսքն սկսել է հայերենով. Բարեւ Ձեզ
INTERNATIONAL NEWSԹույլ չենք տա ձեզ, որ Թահիր Էլչիի սպանությունն էլ ծածկադմփոց անեք։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի ամբիոնից։
Հայ պատգամավորը ամբիոնին մոտենալուց հետո հայերենով ողջունել է խորհրդարանի նախագահին եւ պատգամավորներին. Բարեւ Ձեզ։ Այնուհետ Կարո Փայլանն անդրադարձել է նոյեմբերի 28-ին լրագրողների աչքի առաջ սպանված հայտնի քուրդ փասատաբան Թահիր Էլչիի սպանությանը։ Նա հիշատակել է Հրանտ Դինքի սպանությունը՝ շեշտելով, թե իշխանությունները հիմա էլ փորձելու են ծածկադմփոց անել Թահիր Էլչիի սպանությունը։ «Մենք դա ձեզ թույլ չենք տա»,-ասել է հայ պատգամավորը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



