Ավելի շատ մեդալներ կարող էին լինել
SPORTՀայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանիկարծիքով, հավաքականը կարող էր ավելի շատ մեդալ նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
«Տղաների ելույթներից գոհ եմ, բայց ավելի շատ մեդալների էի սպասում: Մեր բռնցքամարտիկները լավ պատրաստված էին, կարող էին ևս երկու մեդալ նվաճել, սակայն տարբեր պատճառներով դա չստացվեց: Կային հավասար մենամարտեր, որտեղ նախապատվությունը տրվեց մրցակցին, սակայն չեմ ցանկանում ամբողջ մեղքը բարդել մրցավարների վրա»,- Աղամալյանի խոսքը մեջ է բերում ՀԱՕԿ-ը:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որը կայացել է նոյեմբերի 19-29-ը լեհական Կոլոբժեկ քաղաքում, հայ բռնցքամարտիկները նվաճեցին մեկ արծաթե (Վահե Բադալյանն, 52 կգ) և մեկ բրոնզե մեդալ (Ալեն Դանիելյան, 49 կգ):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



