Մուրճի և կացնի բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն և սպանել նրան
SOCIETYՆոյեմբերի 29-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բարաբաթում գյուղում հոգեկան հիվանդ կինը սպանել է ամուսնուն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված գյուղի բնակչուհի, 1951 թ. ծնված Հազավարդ Աբգարյանը (1975 թվականից «Շիզոֆրենիա» ախտորոշմամբ հաշվառված է Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերում) նույն օրը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տանը մուրճի և կացնի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնուն` 1939 թ. ծնված Ռադիկ Հակոբյանի գլխին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Հ. Աբգարյանը հայտնաբերվել և ժամը 19.30-ին բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք մուրճը և կացինը հայտնաբերվել և առգրավվել է:
Հ. Աբգարյանը ձերբակալված է:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



