Արմեն Նազարյան․ Վերջապես հեղափոխությունը հասավ սպորտին
SPORT
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունառոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը պարգեւատրվեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով։ Պարգեւն անվանի մարզիկին նախագահական նստավայրում տեղի ունեցած 2019թ․ Հայաստանի 10 լավագույն մարզիկների պարգեւատրությունից առաջ հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շնորհակալ եմ պարգեւի համար: Վերջապես հեղափոխությունը հասավ սպորտին, ուրախ եմ, շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախարարին»,- ասաց Արմեն Նազարյանը պարգեւը ստանալուց հետո։
Հիշեցնենք, որ լավագույն տասնյակում են․
Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն
Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն) – Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն
Գոռ Մինասյան (ծանրամարտ) – աշխարհի փոխչեմպիոն
Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ)- աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Տիգրան Կիրակոսյան (սամբո) – Եվրոպական խաղերի չեմպիոն
Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)- Եվրոպայի չեմպիոն
Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ) – աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում