5 իր ննջասենյակում, որ կստիպեն ձեզ ավելի արագ ծերանալ. որո՞նք են այն իրերը, որոնցից պետք է հենց այս պահին ձերբազատվել ըստ գիտնականների
LIFEՄեզ հաճախ թվում է, որ ննջասենյակում կարող ենք պահել այն ամենն ինչ կցանկանանք, այն ինչ մեզ հաճելի է կամ ինչից, որ մեզ ավելի լավ ենք զգում, սակայն դա այնքան էլ այդպես չէ։ Պարզվում է՝ կան իրեր, որոնք ննջասենյակում պահվելու դեպքում կարող են նպաստել, որ մենք ավելի արագ ծերանանք կամ մեկ այլ դեպքում վնասեն մեր առողջությունը։ Գիտնականները վերջերս հրապարակել են այն 5 իրերը, որոնց հենց այս պահին լավ կլինի, որ ձերբազատվեք, եթե դրանք գտվնում են հենց ձեր ննջասենյակում։
1. Տնային բույսեր
Հաճախ ենք լսում, որ տնային կամ սենյակային բույսերը միայն նպաստում են մարդու առողջ մթոնոլորտի ձևավորմանը, սակայն դա այդքան էլ այդպես չէ։ Այս բույսերի մուտքը ննջասենյակ պետք է ուղղակի արգելվի, որովհետև , քանի որ բույսերը ֆոտոսինթեզի պրոցեսն իրագործում են միայն լույսի առկայության պայմաններում՝ ապահովելով տարածքը թթվածնով, ապա գիշերը նրանք անում են լրիվ հակառակը՝ կուլ տալով այն ամբողջ թթվածինը, որ ապահովել էին։ ՆՆջասենյակում բույսեր պահելը կարող է հանգեցնի նրան, որ գիշերը դուք ուղղակի թթվածնի պակաս ունենաք։
2. Հեռուստացույց
Որքան շատ եք դուք նայում այդ քառակուսի էկրանին, այնքան հավանականությունը, որ ձեր քունը կխափանվի ավելի է մեծանում։ Այս է պատճառը, որ գիտնականները պարզապես խորհուրդ են տալիս հեռուստացույցը պահել հյուրասենյակում կամ գոնե խոհանոցում։ Գիտնականները վստահեցնում են նաև, որ հեռուստացույցը բավականին բացասաբար է ազդում նաև քնի հորմոնի՝ մելատոնինի վրա։
3. Հոտավետ մոմեր կամ լամպեր
Այսպիսի իրերը թվում է, թե յուրաքանչյուր սենյակ կարող են լցնել քո ամենասիրելի բույրով, բայց արի ու տես, որ գիտնականները վստահեցնում են՝ առողջ քուն ունենալու համար անհրաժեշտ է սենյակի օդը որքան հնարավոր է թարմ ու մաքուր պահել. ահա առողջ քնի գաղտնիքը։
4. Մեծ մեխանիկական ժամացույցներ
Ժամացույցնի սլաքների աշխատանքը, որքան էլ որ մենք չզգանք, թույլ չի տալիս ամբողջովին վայելել քունն ու խորը քնի փուլ անցնել։ Դրանց ձայնը մեր քնի հորմոնի արտադրության վրա բավականին բացասական է ազդում, այնպես որ, եթե դուք սովոր եք ննջասենյակում ժամացույց կախել, ապա ժամանակն է ձերբազատվել այդ սովորությունից։
5. Գրքեր և ամսագրեր
Ի՞նչը կարող է ավելի օգտակար լինել մարդու զագրացվածության համար, քան լավ գրքի կամ ամսագրի ընթերցումը, բայց արի ու տես, որ գիտնականները խորհուրդ են տալիս կարդալուց հետո այդ գրքերը ննջասենյակում չթողնել։ Պարզվում է՝ գիշերը գրքերն ու ամսագրերը հավաքում են սենյակի ամբողջ փոշին ու միկրոբները և մեր օրգանիզմը քունը վայելելու փոխարեն սկսում է ակտիվորեն պայքարել դրանց դեմ։