Նիկոլ Փաշինյանը Արցախում խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ ղեկավար կազմի հետ
POLITICSԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 22-ին անց են կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:
Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



