«Մանչեսթեր Սիթին» պարտության մատնեց «Լեսթեր Սիթիին» (տեսանյութ)
SPORTԱնգլիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը վերջնամասում խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ Երկրորդ խաղակեսում հաշիվը կարող էր բացել արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Դաշտի տերերի դանիացի դարպասապահ Կասպեր Շմեյխելը հետ մղեց գնդակը։
«Մանչեսթեր Սիթին» 57 միավորով երկրորդն է։ «Լեսթեր Սիթին» ունի 50 միավոր եւ երրորդ տեղում է։ Առաջատար «Լիվերպուլը» 26 խաղում վաստակել է 76 միավոր։
Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր
«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։1 (տեսանյութ)
Գաբրիել Ժեզուս, 80
Չիրացրած 11մ՝ Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), 62
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



