Օբաման Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ասադը պետք է հեռանա նախագահի պաշտոնից
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմաnը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Bաշար Ասադը պետք է Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման շրջանակում հեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը` վկայաչոլեվ Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ երկու առաջոնդրների հանդիպումը Փարիզում ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված համաշխարհային խորհրդաժողովի շրջանակներում տևել է շուրջ կես ժամ, և նրա գնահատմամբ, «եղել է բավականին հագեցած»:
Սիրիայի հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ;
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



