Հայտնաբերվել է Գավառում կորած քաղաքացու դին. նրան գտել են մերկ
SOCIETYՀայտնաբերվել է Գավառում կորած քաղաքացու դին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշոյանը:
«Ժամը 15:10-ին փրկարարները Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ.) դին: Նա եղել է մերկ, մարմնի վրա անզեն աչքով տեսանելի բռնության նշաններ չեն եղել»,- ասաց նա:
Բոշոյանը նաև նշեց, որ մահացածը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում է և մեկ շաբաթ առաջ էր վերադարձել:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տարեկան) փետրվարի 25-ի ժամը 21:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



