Սեզոնային գրիպից 77 մարդ է մահացել, որոնցից 17-ը մեկ շաբաթում
INTERNATIONAL NEWSՄեկ շաբաթում սեզոնային գրիպից 17 մարդ է մահացել: Ընդհանուր առմամբ, այս տարի ողջ սեզոնի ընթացքում մահացել է 77 մարդ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Հունաստանի առողջապահության ազգային կազմակերպությանը:
Հիվանդների շրջանում գերակշռում է А գրիպի վիրուսը, որի ենթատեսակներն են A(H3N2)-ը և A(H1N1)pdm09-ը:
Կազմակերպության տվյալներով՝ դիտարկումների սկզբից ի վեր լաբորատոր հետազոտություններով հաստատված գրիպի 227 դեպք է արձանագրվել: Նրանցից միայն 37.9 տոկոսն (86 մարդ) է պատվաստում ստացել:
Նշենք, որ Հունաստանում կորոնավիրուսով վարակվելու 3 դեպք է հաստատվել. 2-ը՝ Սալոնիկում, 1-ը՝ Աթենքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



