Ոստիկանությունը հրապարակել է հյուրանոցում կրակոցներ արձակած հետախուզվողի վնասազերծման տեսանյութը
VIDEOՓետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։
Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։ Ոստիկանները վնասազերծել են Նարեկ Պ․-ին և բերման ենթարկել ՔՈԳՎ։
Հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Գործողության ընթացքում տուժած անձինք չկան։
Նախաքննությունը շարունակվում է։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



