Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Աղավնի Գրիգորյան. Մենք ու մեր Պո-եզը Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

CULTURE

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՄԵՆՔ ՈՒ ՄԵՐ ՊՈ-ԵԶԸ

Մի պստլիկ, քիփլիկ թագավորություն է լինում, էս թագավորության մարդիկ շատ լավ ապրելիս չեն լինում, հոգսաշատ, բայց նաև ստեղծագործ են լինում` ով նվագել է սիրում, ով նկարել, ով էլ գրում է էդ նկարողի ու նվագողի մասին։ Ու էդ վերջինները շատ են լինում, դե, գրիչ ու թուղթ բոլորի տանը լինում է։ Թագավորը, որ տեսնում է՝ շատ են ձեռագիր թղթերը դեսուդեն թափված՝ որոշում է համակարգի ամենը.

- Ով ընենց բան անի, որ ասեմ «պոեզիա» ա՝ գիրքը իմ թագավորական կնիքով տպում եմ: Դե ասացի` մարդիկ էնքան էլ լավ չեն ապրում, լավ լուր է՝ ուրախանում են,ոգևորվում, հավաքում են հին-նոր թղթերը, ինտերնետ չի լինում, որ նամակով ուղարկեն՝ մի շաբաթ կտևի, բարձում են սելը, որ բերեն թագավորին, ժամկետ է դրած լինում՝ երեք օր ու կես: Դու մի ասի, էս թագավորը ինքն էլ գիշերները գրելիս է լինում (գրիչն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս` ոսկեզօծ Պարկեր): Թարսի բան. նստում է գրի, որ ինքն էլ մասնակցի՝ միտքը բան չի գալիս: Վեզիրն ասում է.

- Թագավորն անհաղթ կենա, ախր դու հնուց արարող մարդ ես, դու չգիտե՞ս ինչ են անում տենց դեպքերում. իրիկունը դերվիշի շորեր հագի, մտի հերթով մարդկանց տները հարցուփորձ արա՝ օգնելու պատրվակով թղթերը կարդա, թե ամենքը մի պոեզ կքշեն, դու յոթը կունենաս:

- Ո՜նց չէի մտածել,- ասում է թագավորն ու երկու գիշեր տնետուն, դռնեդուռ հարցուփորձ է անում, ամենքից մի-մի տող ձայնագրիչով գրանցում՝ բերում: Վեզիրի հետ վերծանում են, վեզիրին էլ էդ ամեն ինչի համար պարգևատրում է թագավորական մեդալով.

- Էսօրվանից դու Նազիր-վեզիր ես: Հենց էդտեղ երեք օրն անցնում է ու էն կեսի վրա լռվում:

- Ըհը՜, - ուրախանում է թագավորը, - ով հասավ՝ հասավ, դարպասները փակեք:

Հասած են լինում մի հովիվ ու մի վաճառական, մյուսները ճամփին են մնում:

Առաջ է գալիս հովիվը, կարդում.

- Հոտն ելավ սարը…

Թագավորն ընդհատում է.

-Էս ստիխ ա, պոեզիա չի, -վեզիրն էլ կողքից գլխով է անում:

Վաճառականն աչք-ունքով հասկացնում է, թե բա լավությանդ տակից դուրս կգամ, ինձ անցկացրու ու սկսում

- Թագավորն անհաղթ կենա…

- Լա՜վ ես ասում,- ընդհատում է թագավորը, - բայց կրկնվում ես, էդ վեզիրս ամեն օր ա ասմունքում, թարմություն ա պետք, ընենց մի բան, որ աչքերս կլորանան զարմանքից,ասում է, գնում նստում իր գահին (վաճառականի նվերից հրաժարվելը հեշտ բան չի, բայց դե, իր գիրքն էլ ոսկե կազմով աչքով է անում, մտքով հասել է արդեն թագավորական մեծ ընդունելությանը, ուր բոլորն իր ոսկեկազմ գիրքը ձեռքներին հերթ են կանգնել, որ ստորագրի) ...

Մեկ էլ վեզիրը, թե.

-Թագավորն անհաղթ կենա, ես էլ եմ բան պատրաստել:

Թագավորը զայրանում է, բայց վկաներից քաշվում է, գլխով է անում՝ ասա՛ (համ էլ դեմոկրատիա է լինում): Վեզիրի նշանով ծառաները ներս են բերում մի նիհար եզ ու մի երկարականջ ավանակ: Թագավորն անհանգիստ ցատկում է տեղից ու մի քանի քայլ անում, որ հասկանա՝ էս ի՞նչ է կատարվում: Էդ պահին վեզիրը նրա ձեռքը մի գիրք է խոթում. Էդգար Ալան Պոյի «Ագռավն» է լինում, թագավորն էլ էդ թռչունից մի արտակարգ վախ է ունենում դեռ մանկուց, մեխանիկորեն վերցնում է, աչքերը կլորանում են. 

- Պո՞…, - հետ-հետ է գնում, եզին բախվում, եզի կոտոշները ծակում են թագավորական թիկունքը, շուռ է գալիս կատաղած նայում էն խեղճացած, նիհար կենդանուն.

- Ե՞զ…

Ու հենց էդ պահին ավանակը վախից, թե շփոթմունքից մի լավ նախշում է պալատի նոր իտալական սալահատակը՝ բնական պարարտանյութով: Ավանակի ու թագավորի «Իաա՜»-ն» մեկ է լինում:

Հովիվը ձեռքը թափ է տալիս, խռովում, գնում, վաճառականն ասում է.

- Աղբե՛րս, դու գնա, ես գալիս եմ, - ու ոտքը կախ է գցո՜ւմ…

***

Վեզիրի գիրքն արդեն տպվել է՝ թագավորի առաջաբանով, վաճառականն էլ տարել է հարևան թագավորություն մի քանի օրինակ ծախի, բա՜: 

Բա հովի՞վը՝ կհարցնեք, հովիվը մի մեծ քարի նստել, լավաշի մեջ պանիրը փաթաթել ու երգում է.

- Հոտն ելավ սարը,

Օրն ամպոտ է,

Աղջի՛կ, աչք-ունքդ

Շող-շաղոտ է:

 

Տանջում է, մաշում

Քո կարոտը,

Հոտն ելավ սարը,

Սիրտս… քո՛ մոտ է:

Երկնքից ոչ մի խնձոր էլ չի ընկնում,

խնձորները սերիալ են նայում, պարապ չեն:

 

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome