ՖԻՖԱ-ն քննարկում է միջազգային հանդիպումները չեղարկելու հնարավորությունը
SPORTՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի պատճառով կարող է չեղարկել առաջիկայում նախատեսված միջազգային հանդիպումները:
«Առողջ մարդիկ ավելի կարևոր են, քան ֆուտբոլային հանդիպումները: Պետք է ուշադրությամբ հետևենք կորոնավիրուսի տարածմանն ու որոշում ընդունենք:
Եթե վիրուսը շարունակի էլ ավելի մեծ թափ հավաքել, ապա մենք կչեղարկենք միջազգային հանդիպումները»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Նշենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 83,272 մարդ: Վիրուսը հայտնաբերվել է աշխարհի 53 երկրում:
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության հանդիպումների մեծ մասը կանցկացվի առանց հանդիսականի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



