Իրանում նոր տիպի կորոնավիրուսից պատգամավոր է մահացել
INTERNATIONAL NEWSԻրանի Իսլամական Հանրապետությունում մահացել է Մեջլիսի պատգամավորներից մեկը, ով վարակվել էր նոր տիպի կորոնավիրուսով: Ինչպես հաղորդում է ndependent.co.uk կայքը, այս մասին տեղեկացրել են Իրանի պետական լրատվամիջոցները:
Տեղեկությունների համաձայն` պատգամավոր Մոհամմադ Ալի Ռամազանի
Դաստակի մոտ նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը հաստատվել էր օրեր առաջ։ Նա անցյալ շաբաթ էր ընտրվել որպես Աստանեհ Աշրաֆիեի ներկայացուցիչ:
ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Քիանուշ Ջահանպուրը նշել էր, որ իրենց երկրում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն հասել է 43-ի:
«24 ժամում Իրանում մահացել է 9 հոգի»,- նշել է Ջահանպուրը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



