Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տղամարդկանց վտանգավոր գծերն՝ ըստ Կենդանակերպի նշանների

LIFE

 

Խոյ Տղամարդ Խոյը լավ բնավորություն ունի: Նա իրոք սիրում է ձեզ, ու ձեզ համար ամեն ինչ կանի: Նրա մտադրությունները արժանի են գովասանքի, ու նա իր ուժի շնորհիվ ունակ է հսկայական զոհաբերության: Ճիշտ է, ընդհանուր նկարագիրը դրական է, բայց որոշ առանձին դետալներ կարող են տարբերվել: Ամենօրյա կյանքում Խոյը շատ վտանգավոր է, քանի որ նա շատ իմպուլսիվ է գործում ու շատ քիչ է մտածում այն մասին, թե իր խոսքերը կամ արարքները ինչպես կազդեն ձեզ վրա:

 

Ցուլ Ցուլ տղամարդը այնպես է հոգ տանում ձեր մասին, ասես դուք հազվագյուտ ծաղիկ լինեք: Ցուլը կանանց հետ իրեն շատ օրինակելի է պահում: Նրա կողքին դուք հոգեկան հանգստություն կզգաք, մարմնական բավականություն, ի վերջո նա հոյակապ սիրեկան է: Ցուլը կանի ամեն ինչ, որպեսզի ձեզ իր կողքին պահի: Այդուհանդերձ, պետք է նշել, որ չնայած նա ձեզ կվերաբերվի ինչպես թանկարժեք քարի, նա ձեզանից կախում չի ունենա: Նա գիտի, թե երբ է պետք աջակցել ձեզ, բայց երբեմն էլ մեծագույն համառությամբ ինքն իր տեսակետը կպաշտպանի:

 

Երկվորյակ Երկվորյակները Կենդանակերպի բոլոր նշաններից ամենախորամանկն են: Այս նշանի տղամարդիկ մոգական ուժ ունեն, որն ունակ է կնոջը զինաթափել ու զրկել բոլոր կապանքներից, բայց հենց Երկվորյակները ստանում են իրենց ուզածը, նրանք միանգամից չքվում են: Տղամարդ երկվորյակը ձգտում է սերը կապակցել ստի ու էրոտիկ խաղերի հետ՝ հետեւում թողնելով այդ խաղի բազմաթիվ զոհերին: Եթե դուք Երկվորյակի հետ եք կապել ձեր կյանքը, ուրեմն պետք է խաղաք նրա կանոններով ու նրա զենքով: Խեցգետին Հարցը ոչ թե այն է, թե Խեցգետինը որքանով է վտանգավոր ձեզ համար, այլ թե որքանով եք դուք վտանգավոր խեցգետնի համար: Այդ տղամարդը բարձր է գնահատում ու սիրում իր կնոջը ու նրան վերաբերվում է ինչպես թագուհու: Նա կկատարի ձեր բոլոր քմահաճույքները, ձեզ պատվանդանի վրա կբարձրացնի ու կպաշտի: Նա ձեզ հսկայական ուժ ու վստահություն կներշնչի, բայց ինչպե՞ս դուք կվարվեք դրանց հետ: Խեցգետինը շատ զգայուն է, ու եթե նրան բավականաչափ սեր չտաք, ապա հենց դուք կոտրված սրտով կմնաք:

 

Առյուծ Առյուծ տղամարդն ինքն իրեն այնքան շատ է սիրում, որ շուրջը ոչինչ նրա համար նշանակություն չունի: Եթե դուք ամբողջովին ներգրավվեք Առյուծի հետ հարաբերություններում, դուք կզարմանաք, չէ՞ որ նրա գերակայություններն ու նպատակները իրականում ձեզ հետ ոչ մի կապ չունեն: Նրա համար դուք պարզապես ավար եք: Ձեր կողքին նա իրեն իսկական տղամարդ է զգում, բայց դուք նրա կողքին ձեզ լիարժեք կին չեք զգա:

 

Կույս Տղամարդ Կույսը կարծում է, թե իդեալի մարմնավորում է: Նրա նկատմամբ սերը միշտ լի է տառապանքներով, քանի որ դուք երբեք բավականաչափ լավը չեք նրա համար: Կույսը շատ բան է պահանջում: Նա քննադատում է ձեզ, քանի որ սիրում է եւ ուզում է ձեզ ամենաճիշտ ճանապարհով առաջնորդել: Բայց նա չի հասկանում, որ կինը սիրո մեկ այլ ապացույցի՝ քնքշանքի կարիք ունի...

 

Կշեռք Կշեռքի սերը ձեզ մոլորեցնում է. այն շատ փոփոխական է: Այս նշանի տղամարդիկ կարող են ձեզ զարմացնել իրենց փոփոխական բնավորությամբ՝ ռոմանտիկայից անցնելով դրամայի ու ինքնամեկուսացման: Դժվար է կանխատեսել, թե նրա հետ ինչ ապագա կունենաք:

 

Վտանգն այն է, որ ձեր հարաբերություններում չի լինի հավասարակշռություն, դուք չեք իմանա, թե ինչ է նա զգում ու չեք կարողանա բոլոր խնդիրներին սթափ լուծում գտնել: Այսպիսով, դուք կարող եք տրվել հոսանքի, մինչեւ ուշքի չգաք ու չհասկանաք, որ Կշեռք հետ հարաբերությունները հեռանկարային չեն:

 

Կարիճ Կարիճի սերը կարող է ձեզ համար թանկարժեք ընծա լինել: Նրա գրկում դուք ձեզ պաշտպանված ու սիրված կզգաք: Նա ձեզ կսիրի անկախ ձեր միջեւ գոյություն ունեցող խոչընդոտներից: Նրա նվիրվածության ուժը բացարձակ է: Այդուհանդերձ, կարիճը ունի նաեւ մութ կողմեր, որը դուք չեք կարող անտեսել: Եթե դուք նրան վիրավորեք, ապա կարիճը չի մոռանա այդ մասին, նա անպայման կգտնի ձեզ վիրավորելու պատճառ: Խնդիրն այն է, որ նա վիրավորանքը շատ ավելի ուժեղ է ընկալում ու ունակ է կտրուկ պատասխանի:

 

Աղեղնավոր Աղեղնավոր տղամարդիկ ոչ մի վատ մտադրություն չունեն: Նրանք լավ տղաներ են, որոնք հենց սկզբից ձեզ կասեն, որ սիրում են արկածներ ու որ շատ արագ են հոգնում նույն կնոջ հետ հարաբերություններից: Դուք կհավատաք, որ դուք բացառություն եք, որն այդ կանոններին չի ենթարկվում: Դուք վստահ կլինեք, որ կփոխեք նրան ու կկարողանաք աղեղնավորին ձեր կողքին պահել: Բայց հաջողության ձեր շանսերը շատ քիչ են ...

 

Այծեղջյուր Ի դեմս այս նշանի ներկայացուցչի՝ դուք կգտնեք կայուն մարդու, որն ունակ է պատասխանատվություն ստանձնել սիրելի կնոջ համար ու ձեզ վստահություն ներշնչել: Տղամարդ Այծեղջյուրն այն մարդը չէ, որը կարող է ձեզ վիրավորել իր չմտածված արարքով: Այնուամենայնիվ նրա կողքին ձեր կյանքը կարող է շատ միապաղաղ լինել: Նրա կողքին դուք կգտնեք գեղեցիկ սեր, բայց այն ունակ չէ շարժվել դեպի նոր հորիզոններ:

 

Ջրհոս Ջրհոսին ընտելացնելուց հետո նա կնմանվի հեքիաթային արքայազնի՝ խելացի, զվարճալի, հնարամիտ անկողնում ու ընտանիքին նվիրված: Բայց մինչ այդ դուք պետք է մի քանի քայլ ձեռնարկեք: Ջրհոսը այդքան հեշտությամբ չի հանձնվում: Միայն առանձնահատուկ կինը կարող է նրան տրամադրել այն ազատությունը, որի պահանջը նա ունի: Եթե դուք գիտեք, թե ինչպես կարելի է գոհացնել ջրհոս տղամարդուն, ուրեմն դուք բախտավոր կին եք

 

Ձկներ Ձուկ տղամարդը իսկական իդեալիստ է, նա իր ենթագիտակցության մեջ հստակ պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի սերը: Հարցն այն է, կկարողանաք արդյոք դուք հասնել նրա ակնկալիքների բարձունքին: Նույնիսկ եթե սկզբում նա շատ ոգեւորված է, շատ շուտով դուք կարող եք դուրս մնալ նրա երազանքների ու զգացմունքների աշխարհից՝ ինքներդ էլ չհասկանալով, թե որն էր ձեր սխալը: 

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards