Yerevan, 30.October.2026,
00
:
00
BREAKING

«Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» . քննարկում

SOCIETY

Past.am

Այսօր տեղի ունեցավ «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով տեղեկատվական կոնֆերանս, որի բանախոսները ներկայացրեցին, թե ինչ զարգացումներ կան այս գործի շրջանակներում:

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրեց «Սահմանադրական կարգի տապալման գործի անհեռանկարայնությունը» զեկույցը: Նա նշեց, որ, որպես այդպիսին, «Մարտի 1-ի» գործ գոյություն չունի: «Կա մեկ մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չեն տալիս: Մարտի մեկի գործի շրջանակներում արդեն կան բազմաթիվ դատավճիռներ, դրա շրջանակներում քննվում է պարոն Քոչարյանի գործը, «Մարտի մեկի» գործը դեռ շարունակվում է քննվել այլ էպիզոդներով: Պարբերաբար և՛ դատական նիստերի, և՛ տարբեր ԶԼՄ-ներով քննարկումների ժամանակ ակնհայտ խեղաթյուրում է տեղի ունենում՝ փորձելով մի գործը մյուսով ներկայացնել»,-ասաց Օրբելյանը:

Նա նշում է, որ Ռոբերտ Քոչարյանին և մի շարք այլ անձանց 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքն ընթերցելիս պարզ է դառնում, որ, ըստ էության, կա երկու գործողություն՝ փետրվարի 23-ին բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպումը և այդ ժամանակ քննարկումները, ու մարտի 1-ի՝ արտակարգ դրության հրամանագիրը: Այդ դեպքում, ըստ Օրբելյանի, ինչի մասին չէ «Մարտի 1-ի» գործը: «Մարտի 1-ի» գործը տասը զոհերի մասին չէ, զոհերը և վիրավորները կապ չունեն այս գործի հետ, և այս գործը որևէ կապ չունի նախագահական ընտրությունների օրինականության հետ: Համարյա 2 տարի է՝ ասում ենք, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել և փորձել բացահայտել տասը զոհերի մահվան հանգամանքները, սակայն տեսնում ենք 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանք: Բացի դա, ուշադրություն դարձրեք՝ այն հոդվածը, որով առաջադրված է մեղադրանքը, ուժի մեջ է մտել 2009 թվականի մարտի 18-ին: Ո՛չ 2008 թվականին, ո՛չ այսօր սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չի հետևյալ պատճառներով՝ չկար համապատասխան հոդվածը, իսկ այն հոդվածն էլ որ կար, ժողովրդական լեզվով ասած, բանի պետք չի: Հաջորդ խնդիրը վերաբերում է նախագահի անձեռնմխելիությանը, որի վերաբերյալ կա Սահմանադրության 140-րդ հոդվածը, որի մեջ ասվում է՝ նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Արտակարգ դրության հրամանագիր ստորագրելն աշխարհի ոչ մի երկրի ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ասել, որ նախագահի լիազորություններից բխող գործողություն չէ»,-նշեց Օրբելյանը: Այնուհետև նա ասում է, թե ինչու պետք է այս գործը կարճվի՝ դատավարական կոպտագույն խախտումների պատճառով: «Անմեղության կանխավարկածի խախտմամբ հարուցված, ընթացող գործը չի կարող ունենալ արդար դատաքննության ավարտ: Այսօր ունենք դատարանի ակտ, որտեղ ուղղակի նախատեսված է՝ պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվել է»,-ընդգծեց Օրբելյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշում է՝ «Մարտի 1-ի» գործն այն ձևով, ինչ մինչև հիմա ներկայացվել է հասարակությանը, գրեթե ամբողջությամբ կառուցված է մի շարք միֆերի վրա: ««Մարտի 1-ի» վերաբերյալ մեր հասարակության մեծ մասի պատկերացումները ստեղծվել են այն միֆերի վրա, որոնք 10 տարուց ավելի հրամցվել են հասարակությանը և որի վերաբերյալ, ցավոք, անհրաժեշտ հակափաստարկներ երևի չեն ներկայացվել, որովհետև դրանք այսօր շատերի համար իրականություն են թվում»,-ասաց Ալումյանը:

Այնուհետև նա ներկայացրեց հիմնական միֆերի ցանկը, այն է՝ իբրև թե, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը: «Սա այն միֆն է, որի վրա էլ կառուցված են մյուս միֆերը: Այնինչ իրականությունը բոլորովին այլ է : Շրջանառության մեջ էր մտել այն միֆը, որ Տեր-Պետրոսյանը հավաքել է 60 տոկոսից ավել ձայն: Ի՞նչն է մեզ վստահություն տալիս հիմա, որ ասենք՝ դա միֆ է: Ընտրությունների արդյունքները բողոքարկվել են ՍԴ-ում, և ՍԴ-ն 2008 թվականի մարտի 8-ի որոշմամբ՝ ԿՀԸ-ի որոշումն ուժի մեջ է թողել։ ՍԴ-ն արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում խախտումներ եղել են, սակայն նշել է, որ դրանք իրենցով վերջնական արդյունքի վրա ազդեցություն ունենալ չեն կարող: Հենց դրանից հետո էլ սկսվել է հանրահավաքը, որը արտոնված չի եղել, և իշխանությունը 10 օր որևէ կերպ չի խոչընդոտել հանրահավաքին»,-նշում է փաստաբանը: Նրա խոսքով՝ այս ժամանակ փորձեր են արվել Զինված ուժերին և երկրապահ կամավորականների միությանը իշխանության դեմ հանել, բացի դա, հանրահավաքների ժամանակ Տեր-Պետրոսյանը բազմիցս խոսում է այն ժամանակվա իշխանությունները կազմաքանդելու մասին։ Այնուհետև փաստաբանը ներկայացրեց այն գործողությունները, որոնք տեղի են ունեցել այդ ընթացքում՝ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան և հանրահավաքների ողջ ընթացքում, անդրադարձավ նաև զորքերի տեղակայմանը վերաբերող միֆերին: Նա ընդգծում է՝ կարող է փաստերով ապացուցել իր նշած բոլորը միֆերի ոչ իրական լինելը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ասաց՝ «Մարտի 1»-ի հիմնական խնդիրը տասը զոհերի մահվան, սպանության հանգամանքներն են, որը տասը տարուց ավելի տարբեր ձևերով ներկայացվել է հանրությանը, ընդ որում, ավելի շատ դա իրականացվել է քարոզչական հնարքների տեսքով, և ավելի քիչ եղել են փաստերը:

«Խնդիր է եղել ցույց տալու, որ բոլոր մահացած անձանց մահվան հանգամանքներում մեղավոր է պետությունը, ցույցերը եղել են խաղաղ: Ինձ համար ամենացավալի դեպքը կապիտան Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքներն են: Լավ կոնցեպտ է մշակվել ցույց տալու, թե ինչպես ցուցարարները մեղավոր չեն եղել այդ մահվան մեջ»,-ասաց Խուդոյանը:

Փաստաբանն ընդգծում է՝ խոսվում էր այն մասին, որ Համլետ Թադևոսյանի զրահաբաճկոնը կորել է, սակայն չի ասվում, որ այն գտնվել է, դրա իսկությունը ստուգելու համար անցկացվել են բազմաթիվ փորձաքննություններ: «Ոչ մեկ չի նշում, որ մետաղական բեկորներ են հայտնաբերվել ինչպես նրա մարմնից, այնպես էլ նրա հագուստներից և զրահաբաճկոնից: Չեն ներկայացնում, որ բեկորային վնասվածքներ ստացած տասից ավելի ոստիկանների մարմիններից և հագուստներից նույնպես հանվել են բազմաթիվ բեկորներ»,-հավելեց Խուդոյանը:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կոնֆերանսի ժամանակ իր խոսքը սկսեց 2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքով՝ «Մարտի 1-ի» գործն ըստ էության և ամբողջ ծավալով բացահայտված է»: Կոչուբաևի խոսքով՝ սրանով վերջնականապես ազդարարվեց «Մարտի 1-ի» վրա քող նետելու պետական քաղաքականությունը: «Տեղեկատվական դաշտում փորձ է արվում «Մարտի 1»-ի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործը նույնացնել և «Մարտի 1»-ի բոլոր իրադարձությունները, դրանց հետևանքներն ու արդյունքները վերագրել Քոչարյանին: «Մարտի 1-ի» գործը բազմադրվագ է: Առավել քաղաքական կատեգորիա է, իսկ դրա տակ ենթադրվում են մի քանի քրեական գործեր, որոնցից մեկն ու ոչ էականը սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող քրեական գործն է»,-ընդգծեց փաստաբանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ շուրջ երկու տարի է` ինչ իրենք ջանում են հանրությանը ներկայացնել այն իրողությունները, որոնք գոյություն ունեն «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ: «Հավատացեք հարցը այն չէ, որ այսօր նախագահն ապօրինի կալանավորված է, և ըստ էության, քաղբանտարկյալ է: Դա, իհարկե, ողբերգական էջ է մեր պատմության մեջ`հաշվի առնելով նախագահի կենսագրությունը, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի ով լինելը հայ ժողովրդի պատմության մեջ: Խնդիրն այսօր նրա ապօրինի կալանքը վերացնելու մեջ չէ, խնդիրն այն է, որ պետք է միահամուռ ուժերով հաղթահարենք կեղծիքների այն խայտառակ կծիկը, որ առկա է «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ: Առանց այդ կեղծիքների հաղթահարման, ոչ միայն չենք կարողանալու հաջողությամբ շարժվել առաջ, այլ նաև չենք կարողանալու ասել, որ Հայաստանում իրավակարգ կա, որ Հայաստանում հարգվում են փաստերը, այլ ոչ թե բամբասանքները: Մենք չենք կարողանալու նաև պետություն կառուցել»,- նշեց Սողոմոնյանը:

Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club