Արևելյան կենդանիների օրացույց.Որ կենդանին եք դուք ըստ Ձեր կենդանակերպի նշանի
LIFEPast.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում ...
Խոյեր – Ջրարջ
Ջրարջը համառ եւ շատ եսասեր արարած է: Նա չի հանդուրժում մրցակցություն եւ ցանկանում է միայնակ լինել ուշադրության կենտրոնում:
Ցուլ – Արջ
Արջն այնքան էլ սարսափելի չէ, որքան պատկերացնում եք: Նա երբեք չի հարձակվի առաջինը, սակայն վտանգի դեպքում կպաշտպանի իր ձագերին:
Երկվորյակներ - Բարխանի կատու
Կիսաառեղծվածային արարած է: Նրա մասին շատերն են խոսում, սակայն քչերն են տեսել իրենց աչքով: Նա շատ ինքնամփոփ է եւ հմտորեն խուսափում է մարդկանցից, վարում է գիշերային կյանք:
Խեցգետին – Առյուծ
Առյուծի գեղեցկությունն ու մեծությունն անշուշտ հիացնում են: Այս վեհաշուք կենդանին ճառագում է ուժ եւ ինքնավստահություն:
Առյուծ – ընտանի կատու
Կատուներն աշխարհում ամենատարածված կենդանիներն են: Այս խելացի, խորամանկ, անկախ արարածներն ունեն արժանապատվության զգացում եւ միշտ կարողանում են ստանալ այն, ինչ ուզում են:
Կույս – Գայլ
Այդ կենդանիների մասին գրվել են լեգենդներ: Նա բնութագրվում է որպես արյունռուշտ, դաժան եւ վտանգավոր գազան: Սակայն այդ հատկությունները հեռու են ճշմարտությունից:
Կշեռք – Պանդա
Ինչպիսի անակնկալ: Այո, պանդան նույնպես գիշատիչ է, սակայն, նախընտրում է բանջարեղենը: