Ինչպես է 31-ամյա հարսը խեղդամահ է արել սկեսուրին. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
VIDEOՓետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Մարտի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կինը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ փետրվարի 29-ի առավոտյան, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա հարսի հետ, որի ընթացքում վերջինս խեղդամահ է արել սկեսուրին:
31-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։
Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



