Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


«Կախարդական» պտտվող իր, որ փոխեց մարդկության պատմությունը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անիվը ազատ պտտվող կամ պտտվող սռնու վրա ամրացված շրջանաձև շարժում ապահովող սարք է, որը թույլ է տալիս իր վրա ամրացված մարմնին գլորվել, այլ ոչ թե սահել։ Անիվի «նախնի» կարելի է համարել մինչ դրա հայտնագործումը մարդկությանը հայտնի գլանը, որը տեղադրվել է տեղափոխվող բեռի տակ։ Անիվի ստեղծումը մի քանի հազարամյակի պատմություն ունի: 

Ընդ որում, անհայտ է, թե ով է առաջինն այն ստեղծել: Սակայն հնէաբանները հաստատել են, որ առաջին փայտյա անիվները հայտնվել են մոտ 7 000 տարի առաջ: Ամենավաղ և ամենահին «անիվը» գտնվել է Ռումինիայի Յասիի շրջանում, և այն թվագրվում է մ.թ.ա. 5-րդ հազարամյակով։ 

Դա նեոլիթյան դարաշրջանին պատկանող՝ մարդկության պատմության՝ հայտնաբերված ամենահին անիվն է։ Սլովենիայի Լյուբլ յանյան արգելավայրում գտել են հացենուց պատրաստված անիվ 72 սմ տրամագծով, որը թվագրվում է մ.թ.ա. 3350-3100 թվականներով։ 

Կավից պատրաստված չորս անիվ ունեցող սայլի մոդել է հայտնաբերվել բադենյան մշակույթի գերեզմաններում (արևել յան Հունգարիա): Անիվի վերաբերյալ հիշատակումներ են հանդիպում Հին Միջագետքում՝ թվագրված մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջով։ 

Սկզբում անիվն իրենից ներկայացրել է փայտե շրջանակ՝ դրված սռնու վրա և ամրացված սեպով։ Հետո մեր նախնիները ամբողջական անիվները սկսել են փոխարինել պտտվող սռնիներով, որը հնարավորություն է տվել ավելի երկար տարածություններ կտրել առանց անիվի վնասման: Արդյունքում «անիվների վրա» սկսել են տեղաշարժվել շատերը, չնայած դա հարուստների մենաշնորհն է եղել: 

3 200 տարի առաջ մարդիկ կատարելագործել են անիվը՝ ստեղծելով մետաղյա անիվներ: Դրանից հետո մոտ 3 000 տարի անիվի կառուցվածքում եղել են միայն թեթևակի փոփոխություններ, մասնավորապես՝ ստեղծվել են մետաղյա առանցքակալներ: 

Այդ ժամանակներում անիվներ օգտագործվել են ինչպես փոխադրամիջոցներում, այնպես էլ ջրաղացներում, արտադրություններում և այլն: Անիվի պատմության մեջ հիմնական շրջադարձային ժամանակաշրջան համարվում են 19-րդ և 20-րդ դարերը: 

Տեխնիկական հեղափոխությունը վերափոխել է անիվը, հայտնվել է առաջին անվադողը: Առաջին անվադողը ստեղծել է Ռոբերտ Ուիլ յամ Թոմփսոնը 1846 թվականին. նա առաջարկել է սայլերի անիվները պատել փափուկ նյութերով: 

Իսկ Ջոն Բոյդ Դանլոպը 1888 թվականին ստեղծել է առաջին պնևմատիկ անվադողը, արտոնագրել այն և սկսել արտադրել: Պնևմատիկ անիվների առավելությունները շատ արագ են սկսել գնահատել: 

1889 թվականին Բելֆաստում հեծանվային մրցույթում միջակ հեծանվորդ Ուիլ յամ Խյումը պնևմատիկ անիվներ ունեցող հեծանիվով գրավել է առաջին տեղը, և դա լավագույն գովազդն էր այդպիսի անիվների համար: Ֆրանսիացիներ Անդրե և Էդուարդ Միշլենները առաջինն են պնևմատիկ անիվներ դրել ավտոմեքենայի տակ: 

1895 թվականին Փարիզ-Բորդո մրցարշավին նրանք ներկայացրել են նման մեքենա, որը, չնայած անիվների բազմիցս ծակվելուն (չպետք է մոռանալ, որ այն ժամանակներում պնևմատիկ անիվների հիմնական թշնամիները ճանապարհներին լցված նալերի մեխերն էին), կտրել է 1 200 կիլոմետր ճանապարհ և սեփական ընթացքով հատել եզրագիծը լավագույն տասնյակում: 

Անիվի կատարելագործման պատմությունը ներկայումս էլ է շարունակվում: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ տարբեր կլիմայական պայմանների համար նախատեսված ժամանակակից բարձր տեխնոլոգիական անվադողեր: 

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025