Անցած 1 օրում գրանցվել է ընդամենը 6 ավտովթար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
SOCIETY
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 50 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, անձնական ունեցվածքի գողության` 7, յուրացման կամ վատնման` 5, ծեծի` 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպառնալիքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու եւ փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել՝ 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 10 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, եւ ապօրինի ծառահատման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



