Երեւանի խոշոր սուպերմարկետներում իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ. ՍԱՏՄ
ECONOMICSԹեեւ իրացման ցանցերում ախտահանման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երեւանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ:
«Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները կարող են անմիջականորեն հպվել:
Տեսչական մարմինը իրացման բոլոր կետերին հորդորում է իրենց տարածքներում եւս անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ թույլ չտալու համար հնարավոր վարակների տարածումը»,-ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



