Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ ճանապարհ է անցել լրագիրը ու ինչո՞ւ է այն կոչվում «գազետա»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրագիրը պարբերական տպագիր հրատարակություն է, որը լույս է տեսնում մշտապես միևնույն անվանումով և որոշակի պարբերականությամբ, օրինակ` օրաթերթ, շաբաթաթերթ, ամսագիր և այլն: 

Ուսումնասիրողները լրագրի նախատիպ են համարում նորությունների հնագույն ձեռագիր ամփոփագրերը: Մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում Հին Հռոմում եղել են նման ամփոփագրեր: Հռոմեական այդ «լրագրերը» եղել են կավե կամ փայտե տախտակներ, որոնց վրա գրի է առնվել դեպքերի, իրադարձությունների ժամանակագրությունը: 

Սկզբնապես այդ ամփոփագրերը եղել են ոչ պաշտոնական, սակայն Հուլիոս Կեսարը հրամայել է, որ դրանք հրապարակվեն և ներկայացնեն պետական մասշտաբի իրադարձությունները: Արդյունքում նրա ժամանակ հրատարակվել են «Սենատի գործերը», իսկ այնուհետև՝ «Ժողովրդի ամենօրյա հասարակական գործերը» անվանումներով ամփոփագրեր:

 Ըստ տեղեկությունների, մեր թվարկության 911 թվականից Չինաստանում սկսել է լույս տեսնել «Ցզին Բաո»-ն («Մայրաքաղաքային լրաբեր»): 16-րդ դարի Եվրոպայում լրագրերը սկսել են ձեռք բերել ներկայումս մեզ ծանոթ իրենց տեսքը: 

Հենց այդ ժամանակներից էլ դրանք անվանվել են «գազետա» բառով: Եվրոպական մի շարք լեզուներում լրագիր իմաստով գործածվող «գազետա» բառը ծագել է իտալական «գասետա» մանրադրամի անվանումից: 

Բանն այն է, որ 16-րդ դարի Վենետիկում պալատական կյանքի նորություններ, երկրում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցած իրադարձություններ, տվյալ քաղաքում և նրա մերձակայքում տեղի ունեցած դեպքերի մասին լուրեր և առևտրական տեղեկատվություն պարունակող այդ ձեռագիր թերթերի ընթերցման համար վճարվել է մեկ «գասետա»:

 Ի դեպ, հենց Վենետիկում էլ եղել են տեղեկություններ հավաքող առաջին հատուկ կենտրոնները (ներկայիս լրատվական գործակալությունների նախատիպերը) և մարդիկ, որոնք զբաղվում էին դրանով (ներկայում՝ լրագրողներ): Լրագրերի մասսայականացման հզոր ազդակ է հանդիսացել տպագրության գյուտը: 

Սա առաջին հերթին բերել է լրագրի գնի անկման, քանի որ ի սկզբանե դրանք եղել են ձեռագիր ու, բնականաբար, ավելի թանկ: Իսկ սկսած 1657 թվականից՝ լրագրերն օգտագործվել են նաև գովազդային նպատակներով: 18-րդ դարում շնորհիվ անգլիացի գրող և հրապարակախոս Դանիել Դեֆոյի, որը սկսել էր հրատարակել «Պետական գործերի լրահոս» օրաթերթը, ծնվել է այնպիսի հասկացություն, ինչպիսին է «քաղաքական լրագրությունը»: 

Սկսած 19-րդ դարի սկզբներից՝ Եվրոպայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բազմաթիվ քաղաքներում սկսել են լրագրեր հրատարակվել: Առաջին ռուսական տպագիր լրագիրը հրատարակվել է Պետրոս Մեծի ժամանակ 1702 թվականին «Ведомости» անվամբ: 

Հնդկաստանի Մադրաս քաղաքում 1794-1796 թվականներին Հարություն Շմավոնյանի կողմից հրատարակվել է առաջին հայերեն պարբերականը՝ «Ազդարար» ամսագիրը։ 

Այնուհետ հայալեզու թերթեր լույս են տեսել աշխարհի տարբեր ծայրերում` դառնալով հայ ժողովրդի գոյության տարեգիրը` պահպանելով մեր ինքնությունը և մոռացումից փրկելով ազգային կյանքի բազում հիշարժան իրադարձությունները: 

1794 թվականից ի վեր Հայաստանում և Սփյուռքում լույս է տեսել 4000-ից ավելի պարբերական: Այսօր էլ Հայաստանում լույս են տեսնում բազմաթիվ թերթեր ու ամսագրեր, այլ պարբերականներ. ոչ այնպիսի տպաքանակով, ինչպես նախկինում, սակայն, միևնույն է, նրանք իրենց ուրույն տեղն ունեն:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025