Ռեպեր Ջիգանը սափրել է հոնքերը և հայտնվել «հոգեբուժարանում»
INTERNATIONAL NEWSՌեպեր Ջիգանը որդու՝ Դավիդի ծնունդից գրեթե մեկ ամիս անց հայտնվել է վերականգնողական կենտրոնում: Այս մասին հայտնում է kp.ru-ն:
Ջիգանն Ինստագրամի իր էջի Story բաժնում տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, թե գտնվում է «հոգեբուժարանում», որտեղ իրեն լավ կերակրում են և բուժում: Հրապարակված կադրերում երևում է, որ ռեպերը սափրել է մորուքն ու հոնքերը: Նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, այն բանից հետո, երբ Ջիգանը հայտնվել է վերականգնողական կենտրոնում, իր միկրոբլոգում գրել էր. «Ես այլևս չեմ ցանկանում արթնանալ այս աշխարհում»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ջիգանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինստագրամյան տեսակապի միջոցով հայհոյանքներ էր հնչեցրել:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ծնվել է ռեպերի չորրորդ երեխան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



