Ասադը համաձայնել է Սիրիայի շուրջ հաշտության խորհրդաժողով անցկացնել Պրահայում
INTERNATIONAL NEWSՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե սիրիացիներն այն կարծիքին են, որ հաշտության խորհրդաժողովը եւ հաշտության պայմանագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ Պրահայում:
«Երբ հիշատակվում է Պրահան, այդ գաղափարը կընդունի մեծամասնությունը, քանի որ ձեր երկիրը կշռադատված դիրք է բռնում»,- ասել է նա չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Միեւնույն ժամանակ նախագահը նշել է. «Եթե դուք հարցնեք սիրիացիներին, ապա նրանք ձեզ կպատասխանեն, որ չեն ցանկանում հաշտության խորհրդաժողովն անցկացնել, օրինակ, Ֆրանսիայում, քանի որ Ֆրանսիան պաշտպանում է ոչ թե խաղաղությունը, այլ ահաբեկչությունն ու պատերազմը»:
Սիրիայի շուրջ հաշտության համաձայնագրի ստորագրման գաղափարը սեպտեմբերին Պրահայում առաջադրել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



