Սիրուշոն ցույց է տվել, թե ինչպես է մեկնում Դուբայ՝ իհարկե,չմոռանալով զարդերի մասին
LIFEՀայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Իր Instagram-ում սիրված երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդների ու երկրպագուներին ներկայացել է ինքնաթիռից։ Սիրուշոն կրում է սեւ եւ սպիտակի համադրությամբ վերնաշապիկ։ Նա արձակել է վարսերն ու նվազագույն շպար ընտրել։ Երգչուհին դիմակով է, իսկ կերպարն ամբողջացնում է ոճային ու նորաձեւ արեւային ակնոցը։ Կադրին կից նա գրել է․ «Մեկնում ենք Դուբայ, որտեղ մեզ սպասում են տարբեր երկրներից ժամանած գործընկերներ հանդիպումների ու նկարահանումների համար։
Չենք մոռանում պաշտպանվել վիրուսներից))», - գրել է երգչուհին, ապա հավելել՝ #Coronovirus #Covid19 հեշթեգերը։
Եվ անգամ պաշտպամիչ ձեռնոցներ կրելով, Սիրուշոն շարունակում է կրել իր զարդերն ու ոճային լինել։