Yerevan, 28.May.2026,
00
:
00
BREAKING


Հետևել կանոններին՝ անկախ գտնվելու վայրից

SOCIETY

Երևանյան մարզասրահները, լողավազանները, որոնց նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին էապես մեծացել էր, այս օրերին աչքի են ընկնում համեմատաբար քիչ այցերով։ Հայտնի պատճառից ելնելով՝ քաղաքացիները խուսափում են ու պարզապես զգուշանում՝ ստիպված լինելով հետաձգել մարզումները։ Խնդիրը կորոնավիրուսի վտանգով է պայմանավորված, թեպետ Հայաստանում մեկ դեպք է գրանցվել, իսկ կանխարգելման միջոցառումները շարունակվում են։ Իհարկե, կան մարդիկ, որոնց համար միևնույն է՝ ոչ մի վիրուսի վտանգ չի կարող հետ պահել սիրելի մարզումներից։ Կան քաղաքացիներ, որոնց համար ստեղծվածը լավ առիթ է՝ համեմատաբար ազատ սրահներում մարզվելու հնարավորության տեսակետից։

Քաղաքացիների մտահոգությունները փարատելու համար փորձել ենք ստանալ մասնագետի կարծիքը։ Զգուշանալու, խուսափելու ու սիրելի վայրեր չայցելելու անհրաժեշտություն կա՞, ռիսկեր կա՞ն, թե պարզապես պետք է հետևել ընդհանուր կանոններին ու ապրել այն առօրյայով, որով սովորաբար ապրում ենք։ Ի դեպ, այս ընթացքում բազմիցս ոլորտի մասնագետները հայտարարել են իրավիճակին առավել հանգիստ մոտենալու անհրաժեշտության մասին, իհարկե՝ չմոռանալով զգուշացնել այն կարևոր կանոնների մասին, որոնց պետք է հետևել։

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը մարզասրահներն ու լողավազանները չի առանձնացնում մյուս հանրային վայրերից ու խնդիրը դիտարկում է ընդհանուր տրամաբանության մեջ։

«Ընդհանուր առմամբ, հանրային կուտակումները ցանկալի չեն, և այդ առումով կապ չունի, թե ինչ վարակի մասին է խոսքը։ Եթե մասնավորապես օդակաթիլային վարակ է, հանրային կուտակումներ ենթադրող վայրերում միշտ էլ ավելի շատ կարող է տարածվել։ Կլինի լողավազան, մարզասրահ, թե մեկ այլ վայր, արդեն երկրորդական է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Զաքարյանը՝ միևնույն ժամանակ կարևորելով այն բոլոր կանոնները, որոնց պետք է հետևել թե՛ նման հաստատություններում, թե՛ առհասարակ տանն ու հանրային վայրերում։ 

«Հիմնականում երեք-չորս կանոններ են, որոնց պետք է հետևել՝ անկախ գտնվելու վայրից։ Հետևել հիգիենային, տարածքը մաքրել, օդափոխել։ Դրանք ստանդարտ կանոններ են, և կապ չունի, թե ինչ հաստատություն է՝ լողավազան է, մարզասրահ, թե մեկ այլ վայր։ Բոլոր տեղերում պետք է հետևել դրանց»,-ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված ընդհանուր իրավիճակին ու Հայաստանում առկա իրողությանը՝ Հովակիմ Զաքարյանը շեշտեց, որ ի տարբերություն հարևան պետությունների, մեր երկիրն ավելի լավ իրավիճակում է գտնվում։

Նկատենք նաև, որ շատ հանրային վայրերում, այդ թվում՝ մարզասրահներում խիստ պահպանվում են այն բոլոր կանոնները, որոնց մասին անընդհատ հայտարարություններ են լինում պատասխանատու մարմինների ու մասնագետների կողմից՝ ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով։ 

Այնպես որ, սիրելի առօրյայից հրաժարվելուց առաջ պարզապես պետք է դիտարկել բոլոր հանգամանքները՝ սկսած նույն հանրային վայրերում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներից, վերջացրած այն կանոններին հետևելու պահանջից, որոնք կարևոր են անվտանգության ու առողջության տեսանկյունից։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank