Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայկական դրամը սկսել է արժեզրկվել. ինչ ազդեցություն կունենա մեզ վրա ռուբլու 20%-ով արժեզրկումը

ECONOMICS

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց նավթի գնի անկման, ռուբլու արժեզրկման մասին: Անդրադարձանք նաև այն հարցին, թե այդ գործընթացները ինչպես են ազդում մեր տնտեսության վրա:

 

«Երկուշաբթի օրը նավթի գինը շատ կտրուկ սկսեց ընկնել, բայց այսօր արդեն կամաց-կամաց սկսել է բարձրանալ: Անկումը պայմանավորված էր նրանով, որ նավթարդյունաբերող երկրները համաձայնության չեկան, մասնավորապես՝ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան: Բայց հիմա, կարծես, ամեն ինչ շտկվում է: Կարծում եմ, որ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Սաուդյան Արաբիային այս վիճակը ձեռնտու չէ»,-ասաց նա:

Տնտեսագետը նշեց, որ այս պահին ռուսական ռուբլին արժեզրկվել է և դրա ազդեցությունը նկատելի ու ցավոտ կլինի այն երկրների և շուկաների համար, որոնք փոխկապակցված են Ռուսաստանի հետ՝ մասնավորապես ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի. «Այդ ազդեցությունները դրսևորվել և արդեն իսկ դրսևորվում են մասնավոր տրանսֆերտների նվազմամբ, այսինքն՝ Ռուսաստանում եկամուտ ստացող, այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտները, բնականաբար, նվազում են և նրանց փոխանցումները մասնավոր տրանսֆերտների ձևով կարող են նվազել»:

Նա նշեց, որ վերջին երկու ամիսներին ու, մասնավորապես, վերջին օրերին ռուբլին 10 տոկոսով արժեզրկվեց. «Կորոնավիրուսի ազդեցությամբ պայմանավորված՝ մոտ 20 տոկոսով ռուբլին արժեզրկվել է: Բացի այդ, այս պայմաններում լրացուցիչ դժվարություններ են ստեղծվում դեպի Ռուսաստան՝ Հայասատանից ապրանք արտահանողների արտահանումների համար:  Ռուբլու արժեզրկումը նշանակում է արտահանողների եկամուտների կորուստ, ապրանքների թանկացում: Ռուսաստանում վճարողունակության անկումը կնպաստի վաճառքի ծավալների կրճատմանը»:

Տնտեսագետը նկատեց, որ, եթե իրավիճակը չկարգավորվի՝ խնդիրներն անխուսափելի կլինեն:

«Այս պահին դեռ չի երևում ռուբլու արժևորման միտում, ավելին՝ դրա ազդեցությունը մենք, անուղղակի, տեսնում ենք, քանի որ հայկական դրամը սկսել է շատ փոքր չափով, բայց արժեզրկվել: Կենտրոնական բանկը վերահսկում է իրավիճակը, մանավանդ, որ վերջին մեկ ու կես տարում դրամը կայուն պահելու հնարավորությունն ավելի է մեծացել»,- ընդգծեց Մարգարյանը:

Տնտեսագետը նկատեց, որ սխալ կլինի, եթե դրամի նախկին արժեքը վերականգնվի, այն դեպքում, երբ մեր գործընկեր երկրներում ազգային արժույթներն էապես արժեզրկվում են, իսկ հայկական դրամը պահպանում է օլիմպիական կայունություն: Նրա կարծիքով, սա սխալ է, քանի որ պետք է ներդաշնակ քաղաքականություն վարել, որպեսզի առևտրի համար լուրջ խնդիրներ չծագեն:

Դիտարկմանը, թե դրամի փոքր-ինչ արժեզրկումը, ինչպե՞ս կանդրադառնա երկրի տնտեսության վրա, նա պատասխանեց. «Այս պահին դրամի փոքր-ինչ արժերկումը չի կարող խնդիրներ առաջացնել: Էական արժեզրկումը կարող է բերել լուրջ խնդիրների, որոնք անխուսափելի կլինեն»:

Տնտեսագետը նկատեց, որ կարող է ենթադրել՝ մի շարք գործոններով պայմանվորված՝ նախորդ տարվա տնտեսական աճը այս տարի չենք ունենա. «Տարին նոր է սկսվել, բայց արդեն իսկ կան մի շարք խնդիրներ, որոնք Հայաստանն իր վրա զգում է: Կարծում եմ՝ պետք է պատրաստ լինենք, որ տնտեսական աճի նախորդ տարվա տպավորիչ ցուցանիշը չենք ունենա»:

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards