Ձվի շուկայի հին ու նոր խաղացողները. արդյո՞ք գործ ունենք դեմպինգի հետ
ANALYSIS
Վերջին օրերին ձվի հայկական շուկայում էական գնանկում է գրանցվում։ Երևանի խոշոր սուպերմարկետներից մեկում այսօրվա դրությամբ տարբեր ընկերությունների արտադրած ձուն վաճառվում է մոտ 30-40 դրամով, որոշ տեսակներ էլ՝ ակցիաներով, ավելի ցածր գնով։ Համեմատության համար՝ մոտ երկու շաբաթ առաջ այն տատանվել է մոտ 55-70 դրամի սահմաններում: Տնտեսվարողները ձվի էժանացման իրենց բացատրությունն ունեն՝ գերարտադրություն է. արտադրվել է ավելին, քան բնակչության պահանջարկն է։ Իսկ դեմպինգի ( ապրանքների ինքնարժեքից ցածր գնով վաճառելը շուկաներում՝ մրցակիցներին դուրս մղելու նպատակով) վարկածը, կարծես թե, ժխտվում է։ Չնայած սպառողի տեսանկյունից գնանկումը դրական երևույթ է դիտարկվում, սակայն բիզնեսի համար, հատկապես՝ փոքրերի, դա հարված է։
Իսկ ովքեր են այսօր շուկայի խոշորները և ովքեր կարող են, օրինակ, դեմպինգի գնալ ձվի գնի հարցում: Այսօր շուկայում գործում են շուրջ 20 տեղական արտադրողներ և ներմուծողներ: Այդ ընկերություններից խոշորներն են՝
«Լուսակերտի թռչնաֆաբրիկա»

«Արաքս թռչնաֆաբրիկա»
«Արզնի թռչնաֆաբրիկա»
Սակայն, կան նաև այլ կոմբինատներ, որոնցից մեկն էլ «Սպիտակի» թռչնաբուծական կոմիբանատն է, որի սեփականատերը Արկադի Համբարձումյանն է՝ Դերժավի Արկադը:

«Շիրակ» թռչնաբուծական կոմբինատը՝

«Ատլաս» թռչնաբուծական ֆաբրիկան, որը 2016-ին և 2017-ին Հայաստանի ամենամեծ վնասներով աշխատած ընկերությունների ցանկում էր:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



