Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). «Մայրիների» հե­ղա­փո­խու­թյու­նը, Կրոնշ­տա­դի ապս­տամ­բու­թյու­նը և առա­ջին ու վեր­ջին նա­խա­գա­հը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Գետերի, ջրի և կյանքի պաշտպանության համաշխարհային օր, «Պի» թվի օր (մաթեմատիկոսների ոչ պաշտոնական տոն), Անդորրա՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կամավորների օր, Ճապոնիա՝ Սպիտակ օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1918- Անդրկովկասում գերմանա-թուրքական հարձակման պայմաններում անցկացվել են Տրապիզոնի բանակցությունները Թուրքիայի և Անդրկովկասի Սեյմի միջև: 

1921- սկսվել է Կարմիր բանակի ընդհանուր հարձակումը Երևանի վրա։ 

1933 - Կառլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ներկայիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը վերանվանվել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի։ 

1948- ծնվել է պատմագետ, թարգմանիչ, մշակութաբան, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։

 1972- ծնվել է կոմպոզիտոր, բանաստեղծ, շարականագետ, նարեկացիագետ Արամ Պետրոսյանը։ 

1972- Ղրիմի աստրոֆիզիոլոգիական աստղադիտարանում Տ. Սմիռնովի կողմից հայտնաբերված փոքր մոլորակը անվանվել է Վիկտոր Համբարձումյանի անունով։

 1978- ստեղծվել է Սևան ազգային պարկը։ 

1980- ծնվել է թատրոնի և կինոյի հայազգի դերասանուհի, Յախոնտովի և Սմոլենսկու անվան մրցույթների դափնեկիր Նելլի Ուվարովան։ 

1984 - վախճանվել է մեծագույն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ 

1990- ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումարում ԽՍՀՄ նախագահ է ընտրվել Միխայիլ Գորբաչովը, որը դարձել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը։ 

2007-Իսրայելի խորհրդարանը` Կնեսեթը, չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: 120 հոգանոց խորհրդարանում նախագծին կողմ է քվեարկել 12 պատգամավոր: 

2013- վախճանվել է գրող, բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս Արամայիս Սահակյանը։

 2018- «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հրաժարվել է Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 18 հազար հեկտար տարածքում հանքարդյունաբերության նպատակով որոնողական աշխատանքներ իրականացնելու մտադրությունից։

ԱՇԽԱՐՀ

1044 -սկսվել է Դտինցի (Կրեմլ) շինարարությունը Նովգորոդում։ 

1471 -վախճանվել է անգլիացի գրող Թոմաս Մերոլին, որը Արթուր թագավորի մասին գրքերի շարքի հեղինակն է։ 

1709- ծնվել է ֆրանսիացի քաղաքական մտածող, ուտոպիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։ 

1794 -ամերիկացի գյուտարար Էլի Ուինտինը արտոնագիր է ստացել բամբակամաքրիչ մեքենայի համար։ 1804-ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, ջութակահար, խմբավար, վալսերի հեղինակ Իոհան Շտրաուսը։

1823 -վախճանվել է գեներալ Շառլ Դյումուրեն, որը ապստամբություն էր բարձրացրել Մեծ Ֆրանսիական հեղափոխության դեմ։ 

1835 - իտալացի աստղագետ Ջովանի Վիրջինիո Սկիապարելլին Մարս մոլորակի վրա հայտնաբերել է գծերի ցանց, որոնց անվանել է ջրանցքներ։ 1839- անգլիացի գիտնական Սըր Ջոն Հերշելը Լոնդոնի Թագավորական միությունում կարդացած իր դասախոսության ժամանակ առաջին անգամ օգտագործել է լուսանկարչություն բառը։ 1879- ծնվել է Ալբերտ Էյնշտեյնը։ 

1883- վախճանվել է գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, համայնավար, մարքսիզմի հիմնադիր Կառլ Մարքսը։ 1900 -համաձայն ԱՄՆ-ի Ոսկե ստանդարտի օրենքի, թղթադրամները և մետաղադրամները ապահովվել են ոսկով։

1917-Կրոնշտադի նահանգապետ, վիցեադմիրալ Վիրենի սպանությամբ սկսվել է Կրոնշտադի ապստամբությունը։ 

1930 -Լուոելլի աստղադիտարանում քվեարկության արդյունքում նոր հայտնաբերված մոլորակը ստացել է 11-ամյա դպրոցական Վենեցիա Բյորնի առաջարկած «Պլուտոն» անվանումը։ 

1939 -գերմանական զորքերը սկսել են Չեխոսլովակիայի օկուպացիան։ 

1945 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Ռազմածովային ուժերը օգտագործել են «Grand Slam» սեյսմիկ ռումբը։

 1956 -«Ampex» ամերիկյան ընկերությունը առաջին անգամ ցուցադրել է «VR-1000» տեսամագնիտոֆոնը։ 

1978- Լիտանի գործողություն շրջանակներում Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել և գրավել են հարավային Լիբանանը։ 

1994- թողարկվել է Լինուքսի առաջին տարբերակը։

 2004-ԱՄՆ-ի Մոխավե կալիֆորնիական անապատում տեղի է ունեցել ռոբոտ-մեքենաների ավտոարշավ։ Մասնակիցներից ոչ մեկը չի հասել վերջնագծին։ 

-Վլադիմիր Պուտինը վերընտրվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնում։ 

2005- տեղի է ունեցել «մայրիների» հեղափոխությունը Լիբանանում, հարյուր հազարավոր լիբանանցիներ ցույց են արել Բեյրութում՝ ընդդեմ կառավարության և Լիբանանում Սիրիայի ռազմական ներկայության։ 

2018- վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքկինգը:

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee