10 պատճառ, թե ինչու է դժվար աղջիկ լինել
LIFE1. Կոսմետիկա
Այո, տղամարդիկ անկեղծորեն հավատում են, որ աղջիկներն առավոտյան թարմ ու փայլուն մաշկ և երկար թարթիչներ են ունենում: Բնական գեղեցկությունը հիմնականում խնամքի հետևանք է լինում:
2. Մազահեռացում
Ամեն մեկին չի դուր գալիս կնոջ մարմնի մազածածկույթը: Սափրելուց հետո մաշկը գրգռվում է, այնպես որ մնում են մեղրամոմը, մազահեռացնող սարքն ու այլ տանջանքները:
3. Ինքներդ-գիտեք-թե-ինչ
Դրանք ամսվա մեջ 3-7 օրերն են, երբ ուզում ես սպանել: Հազվադեպ կանայք են հաջողացնում նորմալ տանել այդ օրերը, իսկ ահա մեծամասնության մոտ ցավում է որովայնը, լինում է սթրես և մտավախություն, որ աթոռին նստելուց հետո կթողնեն Ճապոնիայի դրոշի հետքը:
4. Կուրծք
Այո, առաջին համարն ունեցողները մտածելու բան չունեն, իսկ ահա մյուսները չեն կարող գոնե ժամանակ առ ժամանակ կրծքկալ չկրել, քնել փորի վրա, թռչկոտել կամ վազել:
5. Իսկ ինչ-որ մեկը լսե՞լ է, որ երեք կին բռնաբարեն մի տղամարդու: Կանայք վախվխելով են երեկոյան տուն վերադառնում, քանի որ կանանց վրա ավելի հեշտ է հարձակվել:
6. Ահա թե ինչպես են կանանց ընդունում աշխատանքի.
-25 տարեկան եք և երեխաներ չունե՞ք: Շուտով կամուսնանաք ու դեկրետ կգնաք:
-Երեխաներ ունե՞ք: Ուրեմն երեխաների պատճառով հաճախ աշխատանքից կբացակայեք:
-35-ից բարձր եք, երեխաները մե՞ծ են: Ուրեմն անընդհատ նյարդային եք լինելու:
7. Կին արմատ, գնա խոհանոց
Տղամարդիկ հաճախ թերագնահատում են կանանց տաղանդը, օրինակ, ֆիզիկայի կամ ծրագրավորման բնագավառում, էլ չեմ ասում կին-վարորդների հանդեպ թշնամանքի մասին:
8. Ֆիզիկական թուլություն
Եթե աղջիկը չի մարզվում մարզասրահում, ապա նա հավանաբար ի վիճակի չի լինի քարշ տալ ծանր պահարանը կամ հեռուստացույցը:
9. Ո՞վ է փչացնում որովայնն ու կուրծքը` 9 ամիս հղի լինելու: Հետո ո՞վ է ծննդաբերում, կերակրում, լողացնում, դաստիարակում երեխաներին:
10. Սեր խանութների հանդեպ
Անսահման սեր, անբացատրելու հակում դեպի խանութներ և գնումներ: Շոփինգը հանգստացնում է, բայց հաճախ անհարմարություններ պատճառում, երբ դատարկ դրամապանակով տուն ես վերադառնում: