Հայցերի տարափ. ովքեր և ինչու են դատի տվել Երևանի քաղաքապետարանին
SOCIETYԵրևանի դատարանները ծանրաբեռնված են՝ Երևանի քաղաքապետարանի դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական հայցերով: Դատալեքս կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ տարվա սկզբից Երևանի քաղաքապետարանի դեմ 15 դատական հայց է ներկայացվել:
Դիցուք՝ «Արամ-Շին 2007» ՍՊԸ դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ պահանջելով չեղյալ համարել պայմանագրի միակողմանի խզումը:
«Աութդոր Էֆեկտ» ՍՊ ընկերությունը 2020թ. փետրվարի 25-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետի՝ Երևանի քաղաքապետարանին կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Հայցադիմումը, սակայն, կից փաստաթղթերով, վերադարձնել հայցվորին:
«ԷԼԻՏ ԷՍՎԵ» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Երեմիա Ասատրյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող Երևանի քաղաքապետարանի՝ ծառայությունը ընդունված համարելու և գումար բռնագանձելու պահանջների մասին: Հայցադիմումը ընդունվել է վարույթ:
Սերգեյ Մարտիկի Թավաքալյանը (այսուհետ՝ նաև Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Դատարան) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ նաև Պատասխանող)` հայցելով Պատասխանողից հօգուտ Հայցվորի` որպես վնասի հատուցում բռնառանձել, 3664,707 ՀՀ դրամ, որից 2417000 ՀՀ դրամը` ավտոմեքենային պատճառված վնաս, 700930 ՀՀ դրամը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ` հաշվարկված 2417000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 11.08.2017թ-ից /դիմումը մերժելու օրը/ մինչև սույն հայցով դատարան դիմելու օրը, 74920 ՀՀ դրամ` երեք փորձաքննություններ կատարելու համար վճարված գումար, 400000 ՀՀ դրամ` փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 71857 ՀՀ դրամ` վճարված պետական տուրքի գումար:
Գոհար Վանյայի Գրիգորյանը 2020թ. հունվարի 8-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «Երևանի թիվ 180 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդ՝ Երևանի քաղաքապետի 2019թ. դեկտեմբերի 10-ի թիվ 4571-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Սակայն հայցադիմումի ընդունումը մերժվել է:
Վարդան Խաչատուրի Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի Ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով:
1
EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia
2
Unibank Became a Member of BAFT
3
Heading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
4
Ucom Promotes Space Engineering Education
5
AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025



