Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 61 000-ը
INTERNATIONAL NEWSԱռողջապահության համաշխարհային կոմիտեն վերջին օրվա կտրվածքով արձանագրել է Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակման 9700 նոր դեպք: Աշխարհում այժմ վարակվածների թիվը գերազանցում է 142 000-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՀԿ-ի հայտարարությունը:
Նշվում է, որ Չինաստանից դուրս 135 երկրում վարակվել է 61 518 մարդ, մահացել է նրանցից 2199-ը (24 ժամվա ընթացքում՝ 424-ը):
Իսկ ահա Չինաստանում կորոնավիրուսի վարակը կարծես թե նահանջում է: Մեկ օրում գրանցվել է վարակման 18 դեպք, մահացել է 14 մարդ: Մեկ օրվա կտրվածքով համաճարակը տարածվել է ևս 13 երկրում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



