«Սիրում եմ, երբ քննարկում են արտիստին». Ջուս
LIFE— Ի՞նչով է զբաղվում Ջուսը։
— Տարբեր միջոցառումների ելույթներով: Նաև մտածում եմ իմ և երգիչ Սերգոյի համատեղ երգի տեսահոլովակի նկարահանման մասին. երգն արդեն պատրաստ է: Չնայած, ցավոք, կորոնավիրուսի տարածման պատճառով ամեն ինչ հետաձգվում է:
— Ընտանեկան ինչպիսի կարգավիճակում է հիմա գտնվում Ջուսը. սպասե՞նք անակնկալների:
— Դեռ ոչ ոք չկա իմ անձնական կյանքում… Ես շատ բծախնդիր եմ:
— Ստեղծագործական կյանքը մի տեսակ կա՞նգ է առել, թե՞ ուղղակի ինչ-որ նոր փուլ եք մտնում:
— Ես ամեն տարի ունենում եմ նոր տեսահոլովակ: Անցյալ տարի դուրս եկավ իմ նոր՝ «Շնորհավոր» երգի տեսահոլովակը:
Միշտ ակտիվ եմ, ինչպես նշեցի, ունեմ նոր երգ, որն արդեն պատրաստ է: Բայց հիմա՝ այս իրավիճակում, ոչ մեկի չեն հետաքրքրում շոու բիզնեսի ներկայացուցիչների տեսահոլովակները, քանի որ կա շատ լուրջ խնդիր՝ կորոնավիրուսը: Իմ կողմից անմտություն կլիներ հիմա տեսահոլովակ թողարկելը:
Երբ ամեն ինչ կարգավորվի, այդ ժամանակ էլ կթողարկեմ նոր տեսահոլովակը:
— Ինչպե՞ս եք վերաբերվում համացանցում Ձեր մասին արված լավ և վատ մեկնաբանություններին:
— Ես սիրում եմ, երբ քննարկում են արտիստին. վատ թե լավ՝ նշանակություն չունի, կարևորը քննարկված լինելն է: Ու եթե քննարկում են, դա վկայում է մի բանի մասին՝ արտիստը հետաքրքիր է:
— Կորոնավիրուսը վախեցնո՞ւմ է Ձեզ:
— Վախեցնում է նրանով, որ աշխարհում պանդեմիա է հայտարարված, և մարդիկ խուճապի մեջ են… Աշխարհի տարբեր երկրներում կարանտին է հայտարարված, և տրամադրություն, իրոք, չկա:
Բայց, հուսանք, որ կգտնեն այս խնդրի լուծումը, և կյանքը կգնա իր ճիշտ հունով: