Եվս 5 անձի թեստերի պատասխանները պատրաստ են. Լոռու մարզպետ
SOCIETYԼոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է.
«Սիրելի լոռեցիներ, հայտնի են այսօր առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստերի պատասխանները: Ի ուրախություն բոլորիս՝ նրանց թեստերի պատասխանները բացասական են: Հիշեցնեմ, որ մարտի 13-ին հոսպիտալացվել էր ևս 5 քաղաքացի, որոնց թեստերի պատասխանը բացասական էր եղել: Այսպիսով, այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել: Առողջ եղեք, հնարավորինս մնացեք տանն ու պահպանեք հիգիենայի կանոնները»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



