Հրդեհ Խարբերդում. Այրվել են խորդանոցն ու «Մերսեդես»-ը
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 15-ին, ժամը 23:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում. ներսում կա ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խարբերդի ամառանոցների 2-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակի դիմաց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել՝ 01:00-ին:
Այրվել է խորդանոցը (մոտ 10 քմ), ներսում գտնվող 0,5 քմ վառլափայտ և «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



