Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կույսերին ոչնչով աչքի չընկնող օր է սպասվում․ մարտի 17-ի աստղագուշակը

LIFE

Խոյ: Մի շտապեք աշխատանքի, ֆինանսների և կարիերայի հետ կապված որոշումներ կայացնել: Ձեզ հեշտ է մոլորեցնել: Դուք չափից ավելի եք վստահում մարդկանց, ովքեր արժանի չեն դրան: Կարող են փողային վեճեր ծագել, ընդ որում՝ հատկապես այդպիսի վեճերում դուք հակված կլինեք զիջումների, թեև ցանկալի կլիներ, որ դուք կարողանայիք պնդել ձեր տեսակետը: Օրը բարենպաստ է սիրելի մարդու հետ ռոմանտիկ հանդիպումների և շփումների համար: Խոյերն այսօր գրավիչ են, հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը նրանց հաճելի է: Ծանոթություններ հաստատելը հեշտ է, սակայն այսօր հաստատված հարաբերությունները միշտ չէ, որ կզարգանան այնպես, ինչպես դուք կկամենայիք։

Ցուլ: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այդ դեպքում դուք մեծ հաջողությունների կհասնեք, թեև ոչ առանց ջանքի: Մանրակրկիտ ձևով ընտրեք դաշնակիցներին, հնարավոր է՝ նրանք օգնեն ձեզ հաղթահարել շատ խնդիրներ և հոգսեր: Գործնական հանդիպումները վատ չեն անցնում, բացառված չեն նաև առաջարկները, որոնք ընդունելու դեպքում դուք առաջընթաց կունենաք կարիերայում կամ ավելի կամրապնդեք ձեր ֆինանսական վիճակը: Ցավոք, անձնական հարաբերություններում գերակշռում են բացասական միտումները, վեճերը ծագում են ավելի հաճախ, ոչ բոլոր Ցլերին է հաջողվում խուսափել սիրելի մարդկանց հետ կոնֆլիկտներից: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, առավել խոցելի է սիրտ-անոթային համակարգը:

  

Երկվորյակ: Օրը դասավորվում է հաջող, նշանի շատ ներկայացուցիչներ շանս կունենան հասնելու հաջողությունների իրենց համար խիստ կարևոր գործերում: Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց հետ սեփական կարիերային առնչվող հարցեր քննարկելու համար: Այսօր դուք լավ տպավորություն եք թողնում մարդկանց վրա և այդ պատճառով էլ առանց մեծ դժվարությունների կհասնեք ձեր ուզածին: Այն Երկվորյակները, ովքեր կորոշեն օրը տրամադրել սիրելի մարդու հետ շփումներին, դրական հույզերի պակաս չեն ունենա: Օրը հարմար է նաև ընտանեկան միջոցառումների, հյուրեր ընդունելու համար: Կարելի է փորձարարությամբ զբաղվել, որևէ նոր գործ ձեռնարկել: Այսօր դուք ամեն ինչում հաջողակ կլինեք:

Խեցգետին: Չարժե կարևոր գործ ձեռնարկել հատկապես օրվա առաջին կեսին: Դա օրվա այն ժամանակահատվածն է, երբ ոչինչ չի ստացվում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Նշանի շատ ներկայացուցիչների ձեռքերն անզորությունից ուղղակի կկախվեն: Խեցգետինները կկորցնեն կենսասիրությունն ու լավատեսությունը, բայց, բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով: Նշանի ներկայացուցիչների կողքին միշտ կան մարդիկ, ովքեր կարող են բարձրացնել նրանց տրամադրությունը: Հնարավոր են նվերներ և հաճելի անակնկալներ: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ: Օրը հարմար է պարբերաբար սպորտով զբաղվելու, ճիշտ սնվելու, դիետա պահելու հետ կապված որոշումներ կայացնելու համար: Վատ սովորություններից հրաժարվելը դժվար չի լինի:

Առյուծ: Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունն զգացվում է կյանքի բոլոր ոլորտներում: Ձեր բոլոր ձեռնարկները հաջողված են, դուք հաջողության եք հասնում, նույնիսկ երբ ոչ ոք չի հավատում սկսած գործի հաջողությանը: Կարիք չկա ժամանակ վատնելու դաշնակիցներ որոնելու վրա: Դուք միայնակ էլ ամեն ինչ հաղթահարում եք: Հնարավոր են փողային մուտքեր: Սիրահարված Առյուծներին հաճելի օր է սպասվում: Սիրելիի հետ փոխըմբռնումները լիակատար են: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր այսօր որոշում կընդունեն ամուսնության կամ համատեղ կյանքի առաջարկ անել սիրելի մարդուն, երբեք չեն զղջա դրա համար:

 

Կույս: Ոչնչով աչքի չընկնող, բայց, այնուամենայնիվ, բավականին լավ օր է: Շատ Կույսեր կկարողանան լուծել դժվարին մասնագիտական խնդիրներ, լեզու կգտնեն իրենց այն գործընկերների հետ, որոնց հետ նախկինում դժվար էին հարաբերվում: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի թանկագին մարդու մասին կարևոր լուրով: Բարենպաստ օր է ընտանեկան, տնային գործերի, բնակարանը կարգի բերելու համար: Շփումները մտերիմների հետ հրաշալի են, նրանք հաճույքով պաշտպանոմ են ձեր գաղափարներն ու ձեռնարկները: Ֆինանսական պատկերը հաստատուն է, մուտքեր չեն սպասվում, բայց և ծախսերը մեծ չեն:

Կշեռք: Բարենպաստ օր է նոր, այդ թվում՝ նաև պատասխանատու և կարևոր գործեր ձեռնարկելու համար: Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր կորոշեն հիմնովին փոխել իրենց կյանքը դեպի լավը, կհասնեն դրան: Հաջողություն է սպասվում այն Կշեռքներին, ովքեր այսօր խոշոր գործարքներ կկնքեն կամ դուրս կգան նոր աշխատանքի: Անձնական հարաբերություններում նույնպես մեծ է դրական միտումների ազդեցությունը, ինչը խոստումնալից կդարձնի օրը հատկապես իրենց երկրորդ կեսին փնտրող Կշեռքների համար: Նրանք կարող են հույս ունենալ նոր ծանոթությունների: Բայց և նրանք, ովքեր արդեն կապված են ռոմանտիկ կապերով, հիասթափվելու առիթ չեն ունենա:

Կարիճ: Բարեհաջող օր է: Դրական միտումների ազդեցությունն զգացվում է կյանքի բոլոր ոլորտներում: Ձեզ կհաջողվի անել ամեն ինչ, ամեն ինչ կստացվի գերազանց: Հնարավոր են ստեղծագործական հաջողություններ: Նախկինում մյուսների կողմից չնկատված ձեր տաղանդներն այսօր նկատելի կլինեն բոլորի համար: Բարենպաստ օր է գործնական հանդիպումների և բանակցությունների համար: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբ, որը ոչ միայն ձեր առօրյան հաճելիորեն բազմազան կդարձնի ու ձեզ հաճելի զգացումներ կպարգևի, այլև նշանակալիորեն դեպի լավը կփոխի ձեր կյանքը: Այսօր ձեզ համար հեշտ է հաղթահարել սիրելի մարդու հետ հարաբերություններում մինչ այս եղած բոլոր տարաձայնությունները:

  

Աղեղնավոր: Բարենպաստ օր է բազմաթիվ առումներով: Դուք գոհ եք մասնագիտության ոլորտում դեպքերի ընթացքից: Ձեր հակառակորդները զինաթափ են, և դուք վերջապես ստանում եք գործելու այն ազատությունը, որի մասին վաղուց եք երազել: Հնարավոր է վերելք կարիերայի սանդուղքով: Նույնիսկ այն Աղեղնավորները, ովքեր երբեք չեն մտածել այդպիսի վերելքների մասին, կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը: Անձնական կյանքում գերակշռում են դրական միտումները: Օրը հաջող է դասավորվում ձեզ համար, դուք անում եք ամեն ինչ, որպեսզի բացառապես դրական լիցքեր փոխանցեք ձեր մտերիմներին: Կենսական ներուժը մեծ է, առողջական խնդիրները՝ քիչ հավանական:

Այծեղջյուր: Վատ օր չէ աշխատանքի համար, այդ թվում՝ և՛ նստակյացություն, և՛ մանրուքների վրա մեծ ուշադրություն պահանջող աշխատանքի: Թե՛ ձեր և թե՛ շրջապատի մարդկանց հանդեպ դուք պահանջկոտ եք: Դա ոչ բոլորին է հաճելի, այդ պատճառով էլ ոմանք կաշխատեն ձեզ հետ գործ չունենալ: Կարող են վեճեր ծագել: Հնարավոր են ֆինանսակն կորուստներ, անսպասելի ծախսեր: Մտերիմների հետ տարաձայնությունների պատճառ կարող են դառնալ աննշան դիպվածները: Դուք աշխատում եք վերահսկել ձեր հուզմունքը, բայց դա միշտ չէ, որ հաջողվում է: Ինքնազգացողությունն անթերի չէ, կարող են զգացնել տալ քրոնիկ հիվանդությունները:

 

Ջրհոս: Աշխատեք լինել շատ համբերատար. ձգտելով հասնել ուզածին շատ արագ՝ դուք թույլ կտաք սխալ սխալի հետևից: Արժե լսել փորձառու մարդկանց և ավագ գործընկերների խորհուրդները, որովհետև սեփական գիտելիքներն այսօր կարող են և չբավականացնել: Ցանկալի չէ խոշոր գնումներ կատարել, հատկապես՝ նախկինում չծրագրավորված: Ջրհոսներն այսօր դյուրագրգիռ են, հակված են բռնկումների: Եթե ինչ-որ բան նրանց դուր չի գալիս, ապա խնդիրներից խուսափել չի հաջողվի: Ընտանեկան վեճերը ծագում են ավելի հաճախ, քան սովորական օրերին, դուք նույնիսկ փոքրիկ ջանք չեք թափում հարթելու սուր անկյունները: Նյարդային լարվածությունը երեկոյան բարձր կլինի, այնքան, որ նույնիսկ ինքնազգացողությունը կարող է վատանալ:

Ձկներ: Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից են, դուք շատ բանի կարող եք հասնել, ընդ որում՝ առաջին հաջողություններին կհասնեք առանց հատուկ ջանքեր գործադրելու: Հաջողությունը կուղեկցի այն Ձկներին, ովքեր այսօր կանցկացնեն կարևոր գործնական բանակցություններ: Նշանի ներկայացուցիչներն առանց դժվարության առավելություն ձեռք կբերեն իրենց ընդդիմախոսների նկատմամբ: Անձնական հարաբերություններում գերակշռում է դրական միտումների ազդեցությունը: Դուք գերազանց հաաբերությունների մեջ եք սիրելիների հետ: Հնարավոր են նոր ծանոթություններ, հաճելի հանդիպումներ: Այդ օրվա ձեր շատ արարքներով դուք դեռ երկար կհպարտանաք: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք բողոքի:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor