ՆԱՏՕ-ն Աֆղանստանում իրականացվող առաքելությունը կերկարացնի մինչեւ 2016 թվականի վերջը. Ստոլտենբերգ
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն Աֆղանստանում իրականացվող առաքելությունը կերկարացնի մինչեւ 2016 թվականի վերջը: Այդ մասին, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
«Մենք որոշում կընդունենք Աֆղանստանում հրահանգիչների եւ խորհրդականների «Վճռական աջակցություն» առաքելությունը երկարացնելու մասին եւ կքննարկենք դրան մասնակցող ուժերի մակարդակը»,- ասել Է նա:
«Բացի այդ, մենք կքննարկենք 2018 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում աֆղանական բանակի ֆինանսավորման համար միջոցներ հանգանակելու արշավի սկսելը (քանի որ Աֆղանստանը ի վիճակի չի լինի այն ինքնուրույն ֆինանսավորել)»,- նշել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



