Մահացել է ռուս գրող Էդուարդ Լիմոնովը
INTERNATIONAL NEWSՄահացել է գրող եւ քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը։ Այս մասին ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Շարգունովը գրել է Telegram-ալիքում։ Լիմոնովը 77 տարեկան էր, վերջին ժամանակներս նա առողջական խնդիրներ ուներ։
Էդուարդ Լիմոնովը ծնվել է 1943թ. փետրվարի 22-ին: Լիմոնովի գրչին են պատկանում այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ «Այդ ես եմ՝ Էդիչկան», «Նրա ծառայի պատմությունը», «Անհաջողակի օրագիրը», «Արդի ժամանակների հերոսների մահը»:
Լիմոնովը հայտնի է նաև, որպես քաղաքական գործիչ: 2010թ. գլխավորել է «Ուրիշ Ռուսաստան» կուսակցությունը. 2011թ. հունվարին Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունը մերժել է կուսակցության գրանցումը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



