Ծովագյուղի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը. կա տուժած
SOCIETYՄարտի 17-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի Ախթամարի արձանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը. կա տուժած:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Սևանա լիճը (70 սմ խորություն). ավտոմեքենան ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Մինչ ջրափրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրից:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



