Նավթի գինը շարունակում է նվազել և նոր նվազագույն ցուցանիշներ գրանցել
ECONOMICSՆավթի համաշխարհային գները երեքշաբթի երեկոյան մեծ թափով նվազել և 3-4% անկում են գրանցել․ առևտրային տվյալները վկայում են, որ 2016 թվականի հունվարի 20-ից ի վեր առաջին անգամ Brent-ի արժեքը մեկ բարելի դիմաց 29 դոլարից էլ ցածր է իջել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
WTI ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 3,1%-ով ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 28,1 դոլարի:
Նավթի գները սկսել են անկում գրանցել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ֆոնդային փոխարժեքի փաստացի զրոյացման ֆոնին:
ԱՄՆ դաշնային պահուստների համակարգի տնօրինությունը որոշել է կորոնավիրուսի ռիսկերի հետ կապված փոխարժեքների նպատակային դիապազոնն իջեցնել մինչև 0-0․25 տոկոս։
Ավելի վաղ նավթի գների անկմանը նաև նպաստել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ +) անդամ երկրների բանակցությունների ձախողումը, որի արդյունքում ապրիլի 1-ից սկսած նախկին դաշինքի մասնակից երկրներում նավթի արդյունահանման սահմանափակումները կվերանան։