Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպե՞ս ու ի՞նչ նյութից են պատրաստվում փուչիկները

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փուչիկների պատմությունը սկսվում է 19-րդ դարից: Դրանք առաջին անգամ պատրաստվել են 1824 թվականին անգլիացի գիտնական Մայքլ Ֆարադեյի կողմից: Տեխնոլոգիան, որը նա օգտագործել է, եղել է չափազանց պարզ. նա եզրագծերով երկու կաուչուկի տափակեցրած շերտեր է կպցրել՝ որպես սոսինձ օգտագործելով սովորական ալ յուրը: Պրոֆեսոր Ֆարադեյն այդ մասին նույն տարում գրա ռում է կա տարել «Quarterly Journal of Science» գիտական ամսագրում՝ նշելով այն փաստը, որ կաուչուկը՝ ռետինը, բավականին առաձգական է: Գիտնականը նաև նկատել է, որ եթե այդ ռետինե փուչիկները լցվում են գազով, ապա դրանք դառնում են թափանցիկ և միևնույն ժամանակ օդ բարձրանում: 

Դրանից հետո ընդամենը մեկ տարի անց ռետինե իրեր արտադրող Թոմաս Հանկոկը աշխարհին առաջարկել է «պատրաստիր ինքդ» հավաքածու, որի մեջ եղել է ներարկիչ և հեղուկ ռետին պարունակող շիշ: Օգտագործելով այդ ոչ բարդ իրերը՝ հնարավոր էր սեփական ձեռքերով պատրաստել փուչիկ-խաղալիք: 

Իսկ դրանից էլ քսան տարի անց Լոնդոնում ստեղծվել են ժամանակակից գնդակների նախատիպերը: Դրանք պատրաստվել են Ջորջ Ինգրամի կողմից 1847 թվականին: Ներկայումս փուչիկների պատմության մեջ կաուչուկը արդեն անցյալ է, հիմա ժամանակակից փուչիկներ պատրաստելու համար օգտագործվում է լատեքսը, որը յուրահատուկ բուսային խեժ է, և որը հավաքում են, այսպես կոչված, «լացող» ծառերից: 

Այս ծառերը աճում են Մալազիայի, Բրազիլիայի և Մեքսիկայի հասարակածային անտառներում: Լատեքսի հավաքումն այնպիսին է, ինչպես, օրինակ՝ եղևնիների քաղցր հյութի հավաքումը. ծառի կեղևին ակոսաձև կտրվածք է կատարվում, որտեղից հոսած հյութը հավաքվում է տարողությունների մեջ: Այս ամենից անմիջապես պարզ է դառնում, որ լատեքսը էկոլոգիապես մաքուր բնական ոչ թունավոր նյութ է: 

Պարզ է նաև, որ օգտագործված փուչիկները բնության մեջ բնական եղանակով ամբողջովին քայքայվում են մանրէների միջոցով՝ ճիշտ այնպես, ինչպես ծառի փայտանյութը: Փուչիկի ձևը ամբողջովին կախված է նրա արտադրության ժամանակ օգտագործված կերամիկական կաղապարի ձևից: Շարքերով տեղադրված կաղապարները ընկղմում են հեղուկ լատեքսի մեջ, հետո չորացնում, ապա արդեն պատրաստի փուչիկները հանվում են կաղապարներից օդային շիթի օգնությամբ: Փուչիկները լինում են սպիտակ, եթե նրանց պատրաստման համար օգտագործվել է մաքուր լատեքս: 

Այլ գույների փուչիկներ ստանալու համար օգտագործվում են ներկանյութեր: Լատեքսից պատրաստված փուչիկները ունեն մեկ առանձնահատկություն` նրանք վախենում են արևի ուղիղ ճառագայթներից, որոնց ազդեցության տակ փուչիկները փչվում են, իսկ երբեմն էլ անգամ դրա հետևանքով պայթում: Ընդ որում, ամենից հաճախ դա տեղի է ունենում այն փուչիկների հետ, որոնք ունեն մուգ գույն: 

Տնային պայմաններում փուչիկները փչվում են բերանով: Դա շատ օգտակար շնչառական վարժություն է, եթե, իհարկե, փուչիկը մինչև վերջ մաքրված է տալկից: Երեխաները շատ են սիրում փուչիկ փչել, քանի որ խորը շնչառության դեպքում տեղի է ունենում արյան հոսք էնդորֆինի արտազատումով: Ներկայումս փուչիկներ փչելու համար օգտագործվում են ձեռքի օդային պոմպերը: Մասնագիտացված խանութներում կան անգամ էլեկտրական պոմպեր:

 Որպեսզի փուչիկը օդ բարձրանա, այն պետք է լցնել հելիում գազով, որը մթնոլորտային օդից թեթև գազ է: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հելիումով լցված փուչիկը չի կարող մշտապես օդ բարձրանալ, քանի որ հելիումի ատոմները շատ փոքր են, և այդ գազը կարողանում է լատեքսի մոլեկուլների միջև առկա ճեղքերով դուրս գալ: 

Երբեմն հելիումի փոխարեն օգտագործվում է ածխաթթու գազը, որի մոլեկուլները ավելի խոշոր են և, ի տարբերություն հելիումի, չեն կարող հաղթահարել լատեքսային արգելքը, բայց փոխարենը նման փուչիկները օդ չեն բարձրանում:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan