27-ամյա վարորդը ճանապարհին թափված ավազի ու շիբինի պատճառով ավտոմեքենայով գլխիվայր շրջվել է (ֆոտո)
SOCIETY27-ամյա վարորդը այսօր՝ մարտի 19-ին, ճանապարհին թափված ավազի ու շիբինի պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան եւ գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 27-ամյա Սարո Գ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ գերեզմանների հարեւանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթեեւելի գոտուց եւ գլխիվայր շրջվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, տուժածներ չկան։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհին երկար ժամանակ թափված ավազն ու շիբինը։

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



