Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմ ընտանիքին համալրում եմ մաղթում». Շուշաննա Թովմասյան

LIFE

Շուշաննա Թովմասյանն Ամանորի թեմատիկայով նոր լուսանկարներ ունի, որոնք էլ տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում ամփոփել է անցնող տարին, խոստովանել, թե ինչ ցանկություններ ունի 2020-ի համար: Դերասանուհու հետ խոսել ենք նաեւ «Սիրուն Սոնա» սերիալում գլխավոր հերոսուհուն մարմնավորելու մասին:

«2019-ն ինձ համար ավելի շատ ընտանեկան տարի էր. ժամանակս տրամադրում էի նորաստեղծ ընտանիքիս կազմավորմանը: Երբ ընտանիքի հիմքում սեր կա, շատ է օգնում: Ուզում ես լավագույնը լինել որպես կին, տնային տնտեսուհի: Այս մեկ տարին միմյանց ճանաչելու, զիջելու, հասկանալու արդյունավետ փորձաշրջան էր, դրան նպաստել է նաեւ առանձին ապրելը, քանի որ այդ դեպքում զույգը հասկանում է միմյանց դերն ընտանիքում: Աչքիս տակ, իհարկե, ունեցել եմ նաեւ նկարահանվելու առաջարկներ, որոնք չի ստացվել իրականացնել: Մտածել եմ նաեւ կադրից դուրս աշխատանքի մասին, իսկ հստակ ոլորտը չեմ ցանկանա նշել»,-ասել է Շուշաննան:

Շուշաննա Թովմասյանը

Նա պատմել է, որ տարեվերջին իր համար անակնկալ է եղել Ելենա Արշակյանի առաջարկը՝ նկարահանվել «Սիրուն Սոնա» նախագծում.«Իմացա, որ մեկ օրում որոշել է փոխել գլխավոր հերոսուհուն: Հուսամ՝ երկուսիս համար էլ հաջող համագործակցություն կստացվի, ինձ միշտ հետաքրքրել է նրա հետ աշխատելը: Առաջարկը բոլոր առումներով հարմար էր, ուրախալի էր նաեւ այն փաստը, որ շատ երկար նախագիծ չի լինելու. գարնան վերջին կամ ամռանն ավարտվելու է»:

Շուշաննան նշել է, որ ներկայանալու է դրամատիկ կերպարով.«Նախկինում եւս հեռուստադիտողն ինձ տեսել է նման կերպարում. Սոնան արդարության ձգտող մարդ է, ով շատ բան ունի ապացուցելու, սակայն մշտապես քարկոծվում է շրջապատի կողմից»,-ասել է նա եւ ավելացրել, որ այս նախագծում հիմնական խաղընկերներն են Նորայր Եղյանը, Անահիտ Քոչարյանը, Էդգար Իգիթյանը, Խոսրով Նալբանդյանը եւ այլք:

Շուշաննա Թովմասյանը

2020-ից Շուշաննան շատ սպասելիքներ ունի.«Գործնական, ընտանեկան եւ համամարդկային ցանկություններս շատ են: Կուզեմ՝ 2020-ը խաղաղ տարի լինի բոլորի համար, նույնիսկ լուրերով կրակոցների մասին չլսենք, առողջ լինենք, աշխատանք եւ հնարավորություններ ունենանք, որպեսզի ստեղծենք մերը: Իմ ընտանիքին համալրում եմ մաղթում, որը պլանավորման ենթակա չէ. Աստծո կամոք, երբ էլ լինի, կլինի ամենաուրախալի լուրը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Good Day ֆոտոստուդիայի

 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor