Ամուսնանալու լավագույն տարիքը` հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար
LIFEԽոյեր
Խոյերը բավականին իմպուլսիվ են ու արագ որոշումներ են կայացնում, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ երիտասարդ տարիքում ամուսնանալն ու հետո բաժանվելը։ Լավագույն խորհուրդը Ձեզ պարզապես սպասելն է ու ռացիոնալ լինելը, սակայն ոչ բոլոր Խոյերին կհաջողվի անել դա։ Նրանք տարվում են զգացմունքներով ու առանց մտածելու են գնում լուրջ քայլերի։
Ցուլ
Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ բավականին հավասարակշռված են։ Նրանք մտածում են գլխով ու եթե ամուսնանում են երիտասարդ տարիքում, ուրեմն՝ այդպես է պետք, ու հետո չեն զղջա։ Ցլերին հաջողվում է հիանալի հարաբերություններ կառուցել։
Երկվորյակներ
Եթե երբևէ շփվել եք այս նշանի տակ ծնված մարդկանց հետ, ուրեմն՝ գիտեք, որ նրանք շատ ռոմանտիկ են թե՛ սիրային, թե՛ ընկերական հարաբերություններում։ Նրանք պարզապես սիրում են հարաբերություններ, բայց նրանք նաև հակված են ձանձրանալու շատ արագ, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ մի հարաբերություններից անցնել մեկ ուրիշին կամ էլ մենակ մնալ։ Երկվորյակները հազվադեպ են շուտ ամուսնանում։ Մեծ մասամբ նրանց երկար ժամանակ է պետք գտնելու մեկին, ում հետ չեն ձանձրանա։
Խեցգետին
Խեցգետինները շատ են կարևորում ամուսնանալն ու ընտանիք ունենալը, այդ պատճառով էլ շուտ են ամուսնանում։ Նրանք գտնում են մեկին, ում կարելի է սիրահարվել, ու եթե այդ մեկը կիսում է նրանց հայացքները, այլևս չեն հապաղում ու ամուսնանում են։ Նրանց իսկապես հաճելի է ընտանիք ստեղծել ու հոգ տանել ընտանիքի մասին։ Հենց դա է, որ նրանց դարձնում է ամենաերջանիկը։
Առյուծ
Առյուծները սիրում են երկարաժամկետ հարաբերություններ։ Այն, ինչ նրանք փնտրում են, հարմարավետությունն է։ Սակայն առյուծներին հատուկ է տարիներով հարաբերություններ ունենալ, բայց չամուսնանալ։
Կույս
Կույսերը շատ նպատակասլաց են։ Նրանք ոչ միայն նպատակներ են դնում, այլև գիտեն՝ ինչպես հասնել դրանց։ Եթե նրանք առաջին տեղում դնում են աշխատանքն ու կարիերան, ապա չեն էլ մտածի ամուսնության մասին։ Այնուամենայնիվ, կույսերն այն կարծիքին չեն, որ ամուսնությունը կխանգարի նրանց՝ հասնելու հաջողության։ Շատ Կույսեր նախընտրում են շուտ ամուսնանալ, որպեսզի հետո զբաղվեն միայն իրենց հարցերով։
Կշեռք
Իրենց անվճռականության պատճառով կշեռքները կարող են ամուսնանալ երիտասարդ տարիքում ու հետո զղջալ։ Այնուամենայնիվ, եթե նրանք համբերում են մի փոքր, հաճախ կայացնում են հիանալի որոշում։
Կարիճ
Կարիճները հաճախ տատանվում են երկու ծայրահեղությունների միջև. մի կողմից սիրահարվում են արագ ու խենթի պես, մյուս կողմից էլ շատ հեշտ են դադարում սիրել։ Կարիճներին հատուկ է մի քանի անգամ ամուսնանալն ու ամուսնալուծվելը։
Աղեղնավոր
Ամենից շատ Աղեղնավորը սիրում է ազատությունը։ Նրանք չեն սիրում կապված լինել ընտանեկան պարտականություններով ու հիմնականում ամուսնանում են ուշ, երբ գտնում են մեկին, ով թույլ է տալիս պահպանել ազատությունը։
Այծեղջյուր
Այծեղջյուրները չեն վախենում հարաբերություններից, հակառակը՝ սիրով են ընդունում դրանք։ Նրանք հիմնականում շուտ են ամուսնանում ու դառնում երիտասարդ ծնողներ։
Ջրհոս
Այս նշանի տակ ծնված մարդիկ արժևորում են ազատությունը ու երիտասարդ տարիքում չեն ամուսնանում։ Նրանք ուզում են վայելել ազատությունն այնքան երկար, որքան կարող են։ Այնուամենայնիվ, կա մեկ այլ բան, որ նրանք ավելի են արժևորում՝ անվտանգությունը։ Այսպիսով, եթե նրանք գտնում են մեկին, ով ունի նույն արժեքներն ու նաև հասկանում են ազատության կարևորությունը, նրանք կարող են նաև շուտ ամուսնանալ։
Ձկներ
Ձկներն ունեն շատ հետաքրքիր ու խորը ներաշխարհ ու հեշտությամբ կորչում են իրենց մտքերում։ Այս հանգամանքը նրանց խանգարում է երկարաժամկետ հարաբերություններ ունենալ, քանի որ նրանց զուգընկերոջը թվում է, թե նրանք ձանձրանում են կամ մեկ այլ բան։ Ձկների համար քիչ հավանական է ամուսնանալ վաղ տարիքում։ Մարդկանց համբերություն ու իմաստություն է պետք՝ հասկանալու ու գնահատելու Ձկների ներաշխարհը։