Գյումրեցի 13-ամյա աղջնակը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է
SOCIETYԳյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը:
«Երեխան շարունակում է մնալ նույն վիճակում, դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Գյումրիում մարտի 5-ին 28-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, մայրը մահացել է, իսկ աղջիկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



