Նյու Յորքում գրեթե հարյուր ոստիկան է վարակվել կորոնավիրուսով
INTERNATIONAL NEWS
Նյու Յորքում գրեթե հարյուր ոստիկան վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին մամուլի ասուլիսին հայտնել է Նյու Յորքի ոստիկանապետ Դերմոտ Շին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ նրա` 98 վարակվածներից 95-ը բուժվում են տնային պայմաններում:
Այժմ քաղաքային ոստիկանությունը, բացի սովորական պարտականությունները կատարելուց, նաեւ հետեւում է, որպեսզի փողոցներում մարդկանց կուտակումներ չլինեն` վիրուսի տարածումը կանխելու համար:
ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով երրորդ (ավելի քան 33 հազար) տեղում է աշխարհում` Չինաստանից (ավելի քան 81 հազար) եւ Իտալիայից (ավելի քան 59 հազար) հետո:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



