ՌԴ-ն հրապարակել է Թուրքիայից ներմուծման համար արգելված գյուղմթերքների ցանկը
ECONOMICSՌուսաստանի Դաշնության կառավարությունը 2016 թվականի հունվարի 1-ից արգելելու է Թուրքիայից ՌԴ մի շարք սննդամթերքների ներկրումը: Այսպես, Թուրքիան ՌԴ չի կարողանա արտահանել նարինջ, մանդարին, խաղող, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սահմանափակումների ցանկում ընդգրկվել է նաև բանջարեղեն` լոլիկ, վարունգ, ծաղկաղամբ, բրոկոլի, սոխ:
Այդ մասին տեղեյկացրել է ՌԴ կառավարությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հրամանագրի համաձայն:
Բացի այդ, արգելքն առնչվում է նաև սառեցված մսամթերքին և տնական հավերին, թարմ թուրքական մեխակներին ու աղին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



