Ողբերգական վթար Տավուշում. «ՈւԱԶ»-ով «Գոգդաղ» հանդամասում շրջվել է. կա 1 զոհ, 3 վիրավոր (ֆոտո)
SOCIETYՏավուշի մարզում, այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքին պատկանող «Գոգդաղ» կոչվող հանդամասում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 29-ամյա Գեւորգ Վրացյանը իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի 35 ZX 678 համարանիշի ավտոմեքենայով դեռեւս անհայտ պայմաններում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր՝ Երեւանի բնակիչ, 31-ամյա Ստեփան Էվանեսյանը մահացել է, իսկ վարորդ Գ. Վրացյանն ու ուղեւորներ՝ Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչներ, 31-ամյա Նարեկ Զուրաբյանը, 31-ամյա Վարդան Վրացյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյմբերյան» բժշկական կենտրոն։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



