Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՐՏԻ). Սկսվել է Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յի շի­նա­րա­րու­թյու­նը

SOCIETY

ՏՈՆԵՐ

Բանգլադեշ՝ Անկախության օր, Մալի՝ Ժողովրդավարության օր, Ուկրաինա՝ Ազգային Գվարդիայի օր, Վիետնամ՝ Երիտասարդության օր, Զրադաշտականներ` Զրադաշտի ծննդյան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1701- հիմնադրվել է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը: 

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Սալիմովի, Թեյմուր բեկ Նովրուզովի և Ալի աղա Շիխլինսկու ղեկավարած զորքերը փորձել են գրավել Դալի Ղազարի զորքի կողմից պաշտպանվող Ասկերանը և շրջակա բնակավայրերը։

 -Զանգեզուրից Ղարաբաղ է ուղարկվել փոխգնդապետ Թարվերդյանի փոքրիկ ջոկատը, որն ի վերջո հետ է վերադարձել՝ կապված նրա հետ, որ Ջեբրայիլում ադրբեջանական ուժեր չեն հայտնաբերվել։ 

1928- ծնվել է նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը։ 

1947- ԽՍՀՄ-ում արգելվել է մահապատիժը։ 

1958- վախճանվել է բանաստեղծ Ազատ Վշտունին: 

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նեպալի հետ։ 

1999- Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին (Դոկտոր Մահ) մեղավոր է ճանաչել էֆթանազիա իրականացնելու համար։

 2002- պաշտոնապես սկսվել է Հյուսիսային պողոտայի շինարարությունը: 

2006- Վաշինգտոնում Հայաստանի ու «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջև կնքվել է համաձայնագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը պետք է ստանար 235 միլիոն դոլար։ 

2007- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունել է կառավարության հրաժարականը` կապված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետ: 

2008- վախճանվել է ֆրանսահայ երգիչ Ժակ Դուվալյանը։ 

2014- կառավարության որոշմամբ Հայկական ատոմակայանի շահագործումը երկարացվել է ևս 10 տարով: 

2019-վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բացվել է «Սպայկա» ագրոհոլդինգի պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը։

ԱՇԽԱՐՀ

1169- Սալահ ադ Դինը դարձել է Եգիպտոսի էմիր։ 

1483 -ծնվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը։ 

1668 -Անգլիան ստացել է Բոմբեի նկատմամբ հսկողություն։ 

1713 -Իսպանիան Անգլիային իրավունք է տվել զբաղվել ստրկավաճառությամբ իր ամերիկյան տարածքներում։ 

1720 -վախճանվել է կսմիթավոր երաժշտական գործիքներ պատրաստող իտալացի վարպետ Պիետրո Գվարներին։ 

1797-վախճանվել է շոտլանդացի երկրաբան Ջեյմս Հաթոնը։ 

1812- Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 20 000 մարդ։ 

1827- վախճանվել է գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը։ 

1828- ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվել է իր միակ հասարակական համերգը։ 

1845 -ԱՄՆ-ում արտոնագրվել է բժշկական լեյկոպլաստիրը։ 

1881- Թեսալիան ազատագրվել և մտել է Հունաստանի կազմ։ 

1892- վախճանվել է ամերիկացի բանաստեղծ և գրող Ուոլթ Ուիթմենը։ 

1905- ծնվել է ավստրիացի նյարդաբան և հոգեբույժ Վիկտոր Ֆրանկլը։ 

1910- վախճանվել է ֆրանսիացի ազգագրագետ Օգյուստ Շարլուան։ 

1911- ծնվել է ամերիկացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ Թենեսի Ուիլյամսը։ 

1923- վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը։ 

1933 -ծնվել է իտալացի կինոռեժիսոր Տինտո Բարսսը («Բոլոր մարդիկ անում են դա», «Ծածուկ նայողը», «Արգելքները խախտեով» և այլն)։ 

1934- Մեծ Բրիտանիայում մտցվել են քննություններ ավտոմեքենա վարելու համար։ 

1941- ծնվել է անգլիացի կենսաբան Ռիչարդ Դոկինզը։ 

1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը Պրուտ գետի շրջանում դուրս են եկել ԽՍՀՄ-ի սահմանից։ 

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավել են ճապոնական Իվոձիմա կղզին։ 

1953-ամերիկացի բժիշկ Ջոնս Էդվարդ Սոլկը հայտարարել է, որ հաջողված փորձարկվել է պոլիոմիելիտ հիվանդության դեմ ստեղծած իր պատվաստանյութը։ 

1960 -հիմնադրվել է նոր ֆուտբոլային մրցաշարը՝ Եվրոպական երկրների գավաթակիրների գավաթը։ 

1971- Արևել յան Պակիստանն անջատվել է Պակիստանից, ստեղծվել է Բանգլադեշի Հանրապետությունը։ 

1973 -Լոնդոնյան ֆոնդային բորսա առաջին անգամ թույլատրել են մուտք գործել կանանց։ 

1979 -Իսրայելի վարչապետ Բեգինը և Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը երկտարյա բանակցությունների արդյունքում կնքել են եգիպտա-իսրայել յան խաղաղության պայմանագիր։ 

1995- ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը։ 

1996- Միջազգային արժութային հիմնադրամը Ռուսաստանին տրամադրել է 6,9 միլիարդ դոլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ հիմնադրամի պատմության մեջ։

 2000 -Վլադիմիր Պուտինը ընտրվել է Ռուսաստանի նախագահ։ 

2001 -Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրել են Բամիանում ժայռերի վրա փորված Բուդդայի հսկայական արձանների ոչնչացումը։ 

2017 -Ռուսաստանի ավելի քան 80 քաղաքներում տեղի են ունեցել Ալեքսանդր Նավալնու նախաձեռնած՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բողոքի ցույցեր։

Կամո Խաչիկյան

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding