Սևանում ավտոմեքենան բախվել է գնացքին. կա տուժած
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 25-ին, ժամը 14:52-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 65-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռուբեն Ա., ծնված 1970 թ.) բախվել է գնացքին. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



